close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախնական կարող եմ ասել, որ որոշումն օրինական չէ. Քոչարյանի պաշտպանը՝ ՀՔԾ որոշման վերաբերյալ

Իրավունք

5 Սեպտեմբերի 2018, 14:21
 Նախնական կարող եմ ասել, որ որոշումն օրինական չէ. Քոչարյանի պաշտպանը՝ ՀՔԾ որոշման վերաբերյալ

Նախնական կարող եմ ասել, որ որոշումն օրինական չէ.  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով ՀՔԾ երեկվա որոշման մասին, ըստ որի՝ Քոչարյանի նկատմամբ սահմանվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:

Օրբելյանը նշեց, որ, իր կարծիքով, որոշումը, նախնական գնահատականով, օրինական չէ՝ հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշմումն առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն, համապատասխանաբար` առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում: Փաստաբանի խոսքով՝ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը: «Երեկ հեռախոսով քննչական մարմնից մենք էլ տեղեկացանք, որ փոստով ուղարկվել  են  համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է գնալ և իրականացնել գործընթացը՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ: Դեռևս չենք ստացել որոշումը, և քանի դեռ այն չկա, չեմ կարող ամբողջությամբ մեկնաբանել, թե որքանով է այն հիմնավոր կամ ոչ հիմնավոր: Որոշումը ստանալուց հետո ավելի մանրամասն գնահատական կտանք, և եթե այն է, ինչ կարծում ենք, կբողոքարկենք»,- ասաց Օրբելյանը:

Նա նշեց նաև, որ այսօր Քոչարյանի հետ քննարկել են այն հարցը, որ իրենք ոչ մի կերպ նպատակ չունեն արհեստական խոչընդոտներ ձևավորել, խանգարել գործընթացներին:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica