close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կողմ ենք Մարտի 1-ի տուժածների հարազատներին փոխհատուցելուն, բայց պետք է ներառել նաև Հոկտեմբերի 27-ինը. ՀՀԿ-ն` «Ելք»-ին

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 13:28
 Կողմ ենք Մարտի 1-ի տուժածների հարազատներին փոխհատուցելուն, բայց պետք է ներառել նաև Հոկտեմբերի 27-ինը. ՀՀԿ-ն` «Ելք»-ին

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից ներկայացված` Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նախագիծն իրենք ողջունում են և կողմ են, որ այն ընդունվի: «Կողմ ենք, որ օրենքը հնարավորինս շուտ ընդունվի, ինչը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տալ, ոչ թե թողնել դատարանների որոշմանը: Առաջարկում եմ` ընդլայնենք փոխհատուցում ստացողների ցուցակը, ընդգրկենք նաև հոկտեմբերի 27-ի կամ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հարազատներին և ևս տրամադրել փոխհատուցումներ, այսինքն՝ ընդլայնված կոնցեպտ դնենք»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ցանակալի է Մարտի 1-ի գործն առաձին դիտարկել, որպեսզի չնույնականացվեն իրականում տարբեր դեպքերի հետևանքները:

Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նմանատիպ օրենքներ՝ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխահատուցումներըի մասին, եվրոպական երկրներում կան և գործում են: Նա հավելեց, որ նախագծին որևէ մեկը դեմ չի քվեարկելու: «Բայց պետք է հստակեցնենք տրվող գումարների սահմանները»,- ասաց պատգամավորը:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica