close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի քանի ամսով հետաձգել ենք մեր ուսումնասիրություններ ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 12:53
 Մի քանի ամսով հետաձգել ենք մեր ուսումնասիրություններ ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում իր պաշտոնավարման 100 օրն էր ամփոփում ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Լրագրողի հնչեցրած հարցին` արդյո՞ք թիրախավորել են պաշտպանության նախարարությունը և կատարել ուսումնասիրություններ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց,  որ պաշտպանության նախարարությունը երբեք իրենց թիրախը չի կարող լինել, թիրախ կարող են լինել պաշտպանության նախարարության կոռուպցիոներները, իսկ իրենք ուղղակի հպարտանում են մեր բանակով ու զինվորներով:

Ինչ վերաբերում է ՊՆ-ում ստուգումներ կատարելուն` ՊՎԾ պետը նշեց. «Նախնական ուսումնասիրություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ մի քանի իրավապահ մարմիններ քրեական գործեր են հարուցել: Երբ կա նախաքննություն, հետաքննություն, մենք չենք կարող գործ անել այդտեղ: Մենք վարչապետի հետ քննարկել ենք ու որոշել մի քանի ամսով հետաձգել մեր ուսումնասիրությունները ՊՆ-ում: Դրա համար մենք սպասում ենք: Նրանք կվերջացնեն, մենք կսկսենք մեր գործունեությունը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica