close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջարկվում է դատարանում պատասխանողին ազատել լրացուցիչ գումարների վճարումից

Հասարակություն

5 Սեպտեմբերի 2018, 12:43
 Առաջարկվում է դատարանում պատասխանողին ազատել լրացուցիչ գումարների վճարումից

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծի հեղինակն է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ըստ նրա` առաջարկված նախագիծը վերաբերում է զգալի թվով քաղաքացիների, ովքեր ստիպված են վճարել ոչ իրենց մեղքով հետաձգված դատական նիստերի համար, որն, ըստ Դատարանների խորհրդի որոշման, հաշվարկվում է որպես հասցված վնաս: Պատգամավորը հիշեցրեց, որ քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:

Ուրիխանյանը բերեց օրինակ. «Այն քաղաքացիները, ովքեր օգտվում են սպառողական վարկերից և հասնում են դատական համակարգի դուռը, եթե ունեն ժամկետանց վարկային պատմություն, ապա առաջանում է դատական հայցի անհրաժեշտություն, մտնում են դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: Լինում է, որ քաղաքացին մարում է տվյալ գումարը և ավարտում իր պարտավորություններրը, բայց քանի որ մեր դատական համակարգը գտնվում է խայտառակ վիճակում, դատավորը կարող է թույլ տալ նիստ նշանակել 1 տարի հետո, 1,5 տարի հետո, իսկ այդ ողջ ընթացքում քաղաքացու նկատմամբ հաշվարկվում են տույժեր, իսկ երբ դատավորը բարեհաճում է նիստ հրավիրել,  մինչև այդ քաղաքացին շարունակում է վճարել գումարը»:

Ուրիխանյանի խոսքով` Դատարանների խորհուրդն իրեն դրել է ԱԺ-ի տեղը և որոշում է կայացնում` հայցից հրաժարվելուց մինչև նիստի կայացման ժամկետը մարդու նկատմամբ հաշվարկել տույժեր-տուգանքներ: Նա առաջարկում է նախ վերադաս իրավական ակտով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ամրագրել տուժանքի և տոկոսների հաշվարկման ժամկետները, ինչպես նաև ազատել քաղաքացուն՝ պատասխանողին, անիմաստ և ոչ օբյեկտիվ գործոններով պայմանավորված լրացուցիչ գումարների վճարումից:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ Դատարանների խորհուրդը կայացնում է որոշում, որը հակասում է օրենքին: «Իրավակիրառման պրակտիկան հակասական վիճակում է»,- ասաց նա:

Հարցը դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն: Հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica