close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարեխիղճ քաղաքացիներին անբարեխիղճներից տարբերող նախագիծ է. Պողոսյանի առաջարկը դրական եզրակացություն ստացավ

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 11:49
 Բարեխիղճ քաղաքացիներին անբարեխիղճներից տարբերող նախագիծ է. Պողոսյանի առաջարկը դրական եզրակացություն ստացավ

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող Միհրան Պողոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտման դեպքում տուգանքը շուտ վճարելու պարագայում 50%-ով կրճատել այն: Ըստ առաջարկվող օրինագծի՝ վարչական իրավախախտումների դեպքում խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Այսինքն՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է 15-օրյա ժամկետ։

Պողոսյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ` վարչական տուգանքի վճարման 15-օրյա ժամկետ սահմանելն իրավական հետևանք ուներ այն ժամանակ, երբ նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի մայր գումարի վրա տույժ էր գումարվում: «Բայց համապատասխան օրենսդրական փոփոխությունից հետո այլևս տույժեր չեն ավելանում, ուստի տուգանքի վճարման 15-օրյա ժամկետի սահմանումը կրում է ձևական բնույթ»,- ասաց նա:

Պատգամավորը  միաժամանակ նշեց, որ տուգանք վճարող վարչական իրավախախտներին պետք է տալ որոշակի արտոնություն, ըստ որի՝ եթե 8 օրում տուգանքը վճարվում է, տալ արտնություն` վճարել 50 տոկոսի չափով: «Մուտքերը բյուջե ավելանում են, և հարկադիր կատարումները պակասում են»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նախագիծն, իրոք, անհրաժեշտ է: «Առաջարկված օրենքը պոզիտիվ է. քաղաքացին տուգանվել է, եթե շուտ վճարի, տուգանքը կրճատվում է: Այո, բյուջեն լցնելու տարբերակ է, քանի որ պետությունը բազմաթիվ ռեսուրսներ է ծախսում տուգանքները գանձելու համար»,- ասաց նա:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ նշեց, որ քաղաքացիների շահերից բխող առաջարկ է` բարեխիղճ քաղաքացիներին տարբերել անբարեխիղճներից:

Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ կառավարությունը առաջարկը ստացել է միայն առաջին մասով և դրա վերաբերյալ դիտողություն չունի: «Ինչ վերաբերում է երկրորդ մասին, այս առաջարկը քննարկման առարկա չի դարձել կառավարությունում: Դրա մասով դիրքորոշում չեմ կարող հայտնել, պետք է քննարկման առարկա դարձնենք կառավարությունում»,- ասաց նա:

Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց դրական եզրակացությամբ տանել ԱԺ նիստ: «Կառավարությունը չի կարող դրական եզրաակցություն չտալ, սա բխում է նաև կառավարության շահերից: Խրախուսական այսպիսի նորմերի առկայությունը բոլորի շահերից է բխում: Հայցում եմ ձեր դրական վերաբերմունքը»,- ասաց պատգամավորը:

Նախագիծը հանձնաժողովում միաձայն ընդունվեց և մտավ ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգ:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica