close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը պետք է արձագանքի Ռուսաստանից արվող մեկնաբանություններին. Ռիչարդ Միլս

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 11:20
 Հայաստանը պետք է արձագանքի Ռուսաստանից արվող մեկնաբանություններին. Ռիչարդ Միլս

Մարտի 1-ի գործով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի. այսօր լրագրողներին ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ կարևորելով, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում:

Դիտարկմանը, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են հնչում, և հարցին` դա ճնշում չէ՞ Հայաստանի  նոր իշխանությունների վրա, Ռիչարդ Միլսը պատասխանեց. «Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները: Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին»:

Նա նաեւ անդրադարձավ հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին։ «Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները»,- ասաց դեսպանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica