close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արագածոտնում մարզխորհրդի նիստ է կայացել

Հասարակություն

4 Սեպտեմբերի 2018, 21:56
 Արագածոտնում մարզխորհրդի նիստ է կայացել

Սեպտեմբերի 4-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց օրակարգը՝ նշելով, որ այնտեղ ներառված են հարցեր, որոնց մարզի ղեկավարությունն առնչվում է ամենօրյա աշխատանքային գործունեության ժամանակ, եւ դրանք առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեն:

Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի մասին  զեկուցեց մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: Նա նշեց, որ եթե մարզի մեծ եւ խոշորացված համայնքներում հավաքագրման տեմպերը բավականին բարձր են, ապա փոքր համայնքներում շատ հակասական պատկեր է:  Խնդիրը կարգավորելու համար մարզ­պետի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մարզի որոշ հա­մայնք­ներում արտահերթ իրավաբանական եւ մասնագիտական հսկողություն սահ­մանել: Արդյունքում՝  օգոստոսի 31-ի դրությամբ գրանցվել է  շուրջ 50 տոկոս հավաքագրում, որը  գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հավաքագրմանը:

Մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը ներկայացրեց համայնքներում աղբահանության կազմակերպման գործընթացի մասին: Նշվեց, որ մարզում առկա  135 աղբավայրից  124-ը փակված է,  իբրեւ հիմնական աղբավայր  գործելու է 11-ը: Տեղեկացվեց նաեւ, որ մարզում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սեպտեմբերի 8-ին կայանալիք համընդհանուր շաբաթօրյակի աշխատանքների եւ սեպտեմբերի 15-ին նախատեսվող «Մաքուր մոլորակ» ծրագրի կազմակերպման ուղղությամբ:

Զեկուցվեցին նաեւ մարզում հողօգտագործման ընդհանուր վիճակի,  համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու գործընթացի,  աղքատության կարիքավորության աստիճանը որոշելու համար պահանջվող փաստաթղթերի եւ կարգի մասին հարցերը:

Քննարկված հարցերին անդրադարձավ մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա մասնավորապես կարեւորեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը՝ նշելով, որ այսուհետ դրանով է պայմանավորված լինելու կառավարության կողմից  իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող հրատապ  ծրագրերի,  սուբվենցիաների տրամադրման, ինչպես նաեւ այլ ծրագրերում ներգրավվածության  իրականացման հնարավորությունները:  Մարզպետը հստակ ներկայացրեց  համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման ծրագրին ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Սրանք այն խնդիրներն են, որոնք համայնքներին զարգանալու հնարավորություն են ընձեռում, եւ որոնց համայնքապետերը առավել սրտացավորեն եւ պատասխանատվությամբ պետք է մոտենան: Նա  անդրադարձավ  նաեւ աղբահանության արդյունավետ կազմակերպման, անասնագլխաքանակով պայմանավորված՝ անասնաբույժի հաստիք ունենալու խնդիրներին եւ այլ հարցերի:

-Ցանկացած հարցում մենք ձեր կողքին ենք, պատրաստ ենք օգնելու յուրաքանչյուր խնդրի լուծման հարցում,- ասաց Աշոտ Սիմոնյանը եւ հավաստիացրեց, որ ցանկացած խնդիր  հնարավոր է լուծել, եթե գործին հավատով ու վստահաբար մոտենանք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica