close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Քաղաքական

4 Սեպտեմբերի 2018, 20:42
 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժարական է տալիս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

 «Հարգելի՛ երևանցիներ, Նոր Նորք վարչական շրջանի իմ սիրելի՛ բնակիչներ.

Պատիվ եմ ունեցել 2012 թվականից ստանձնելու ինձ համար սիրելի Մասիվի՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորությունը, որը կատարել եմ ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով։

Աշխատանքային յուրաքանչյուր օր գիտակցել եմ, որ ոչ միայն վարչական շրջանի ղեկավար եմ, այլև մարդ, ով ապրել ու մեծացել է Մասիվում, ընկերների ու հարազատների ջերմ միջավայրում։

Այսօր Նոր Նորքը մեր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է կանաչապատ, լուսավոր, խնամված ու բարեկարգ: Այս աշխատանքները կատարել եմ մեր բնակիչների հետ սերտ համագործակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իմ գործընկերների հետ համատեղ ջանքերով, որի համար շնորհակալ եմ յուրաքանչյուրին։

Սիրելի՛ նորնորքեցիներ, որոշել եմ դիմում ներկայացնել՝ դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար:

Պատճառը հստակ է. առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ: 

Սիրով և ամենայն հարգանքով»,- գրել է նա:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica