close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՔԾ-ն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանել ստորագրությունը չհեռանալու մասին

Իրավունք

4 Սեպտեմբերի 2018, 18:55
 ՀՔԾ-ն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանել ստորագրությունը չհեռանալու մասին

Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Երեկ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն «Ազատությանն» ասել էր,  որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ «Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ»,- ասել էր փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Այսօր Արամ Օրբելյանը «Ազատությանն» ասաց, որ ՀՔԾ-ի որոշմանը դեռ ծանոթ չեն, և դրան նախկին նախագահի պաշտպանական խումբը կանդրադառնա վաղը:

ԱԺ նիստը` ուղիղ
22 Ապրիլի 2019, 10:03 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica