close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+3°
+11°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ

Քաղաքական

4 Սեպտեմբերի 2018, 17:44
 Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ

Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։

Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության 3 փորձագետներից, Թեհրանի կենտրոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի 1-ական ներկայացուցիչներից, ինչպես նաև կենտրոնի 2 անդամ պետություններից: Ղեկավար խորհուրդը` անդամ պետությունների հետ, հաստատում է կենտրոնի գործունեության գործողությունների ծրագիրը, մշակում է ծրագրային դրույթներ և կազմում է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարածաշրջանային հետագա ծրագրերը:

Տեղեկանք․ Թեհրանի կենտրոնը հիմնվել է 2011թ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված համաձայնագրի: Կենտրոնին անդամակցում են Հայաստանը (2015թ.-ից), Իրանը, Իրաքը, Լիբանանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պաղեստինը, Թուրքիան և Պակիստանը:

Կենտրոնի հիմնական գործառույթներն են 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի դրույթների իրականացումը, ոչ նյութական մշակութային  ժառանգության ոլորտում  տարածաշրջային համագործակցության ապահովումը և ընդլայնումը` համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, կարողությունների հզորեցման աշխատաժողովների կազմակերպումը, ոչ նյութական մշակութային  ժառանգության պահպանման լավագույնփորձի փոխանակումը և կենտրոնի անդամ պետությունների համատեղ հայտերիմիջոցառումների և ծրագրերի կազմակերպումը:

 ԱԳՆ

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica