close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ելփինի դպրոցի ուսուցիչներից մեկն ասել է, որ կրոնական կազմակերպություն է հաճախում. ո՞րն է դպրոցում դասադուլի պատճառը

Հասարակություն

4 Սեպտեմբերի 2018, 17:28
 Ելփինի դպրոցի ուսուցիչներից մեկն ասել է, որ կրոնական կազմակերպություն է հաճախում. ո՞րն է դպրոցում դասադուլի պատճառը

Տեղեկացրել էինք, որ Ելփին գյուղի դպրոցում դասադուլ է: Պատճառը, ըստ ծնողների,  այն է, որ անցած տարվանից գյուղ է ներթափանցել  աղանդավորների ինչ-որ խումբ և ամեն ինչ իրար խառնել: Ըստ ահազանգի՝ աղանդավորական շարժումը մտել է նաև դպրոց, և աշակերտներին նույնպես փորձում են ներքաշել դրա մեջ:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ է՝ որոշ դպրոցներում կան խնդիրներ, և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ուսումնասիրում է դրանք ու փորձում լուծել խնդիրները:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ խնդիրը հարթելու համար Ելփին է այցելել տեղի փոխմարզպետը և բնակիչների հետ բանակցությունների մեջ է: «Այնտեղ տարբեր խնդիրներ կան: Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել դպրոցում: Հարցը դեռ քննարկվում է»,- ասաց նա:

Համայնքի ներկայացուցիչ Խորեն Ավետիսյանը իր հերթին տեղեկացրեց, որ ինքն էլ հանդիպել է ծնողների հետ, զրուցել: Նրա խոսքով՝ ծնողները հիմա բոլորովին այլ բան են ասում: «Օրեր առաջ ասում էին՝ աղանդավորական շարժում է դպրոց մտել, իսկ հիմա ասում են, որ 4 ուսուցիչ չպետք է աշխատի դպրոցում: Ծնողները հավաստիացնում են, որ նրանք իրենց երեխաներին վիրավորել են՝ անվանելով «անասուն, ոչխար»: Ուսուցիչներից երկուսը ներողություն են խնդրել արդեն, ասում են՝ եթե նման բան է եղել, կներեք: Սակայն ծնողները չեն ընդունում նրանց և ուզում են, որ դուրս գան դպրոցից»,- ասաց Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է դպրոց աղանդավորական շարժման մուտքին, ապա, նրա հավաստմամբ, նման բան չկա: «Մենք խոսեցինք ուսուցիչների հետ, և միայն մեկն ասաց, որ, այո, ինչ-որ խմբակ է հաճախում, սակայն դպրոցում չի քարոզում: Այդ ուսուցիչն ասաց, որ դասից հետո  խմբակ է հաճախում, ինչն իր իրավունքն է: Ծնողներն ուղղակի մտածում են, որ նրա հետ շփվող ուսուցիչները գուցե նույնպես այդ խմբակն են հաճախում»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց նաև, որ փոխմարզպետի հետ հանդիպման ժամանակ նույնպես ծնողները բարձրացրել են այս հարցն ու ասել, որ այդ 4 ուսուցիչներին պետք է աշխատանքից հեռացնեն՝ իրենց երեխաներին վարկաբեկելու համար: «Այդ ուսուցիչներից երկուսին արդեն իսկ զգուշացում են տրվել, իսկ մյուս երկուսի հետ կապված խնդիր չկա, կարծես: Երեխաները մեղավոր չեն: Այս հարցն արագ պիտի կարգավորվի, ու դպրոց գնան: Տհաճ իրավիճակ է»,- նշեց Ավետիսյանը:

Նշենք, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք վաղը դպրոցում կվերսկսվի ուսումնական բնականոն գործընթացը:

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica