close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական հարցերում մշակույթի գործիչների դիրքորոշումը կարևոր է. Լիլիթ Մակունց

Մշակույթ

4 Սեպտեմբերի 2018, 16:23
 Քաղաքական հարցերում մշակույթի գործիչների դիրքորոշումը կարևոր է. Լիլիթ Մակունց

Երևանի ավագանու թեկնածուների ցուցակում մի շարք մշակութային գործիչներ կան: Yerkir.am-ը հետաքրքրվեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ մշակույթի գործիչներն իրենց թեկնածությունն են առաջադրել: Նախարարը պատասխանեց, որ կարևոր է համարում արվեստագետների, մշակույթի գործիչների, ինտելեկտուալ կուռ զանգվածի դիրքորոշումը քաղաքական հարցերում: «Ինչպես գիտեք՝ ավագանու ցուցակում ընդգրկվելը և հետագայում ավագանի դառնալը հասարակական աշխատանք է, այսինքն՝ պետք է լինել գաղափարների, քաղաքիդ նվիրյալը, որպեսզի փորձես առաջ տանել այն ծրագրերը, որոնք բխում են քաղաքի զարգացման շահերից: Ողջունում եմ, որ մտավորականները նույնպես ուզում են առաջ տանել իրենց ասելիքն ու որոշիչ դերակատարում ունենալ: Ինձ համար շատ ուրախալի է այդ հանգամանքը»,- ասաց Մակունցը:

Նրա խոսքով՝ մշակույթի, արվեստի զարգացումը բոլորովին կապ չունի, որպես քաղաքացի, դիրքորոշում հայտնելու, երկրի ապագայի հետ կապված մտքեր կիսելու և այդ ուղղությամբ աշխատանքներ կատարելու հետ: «Եթե հետադարձ հայացք գցենք, ապա շատ արվեստի գործեր որոշակի փուլի քաղաքական միտումներին են անդրադարձել՝ լինի նկարչության, գրականության տեսքով: Այսինքն՝ այսպես, թե այնպես մենք իրականությունից չենք փախչում: Արվեստի միջոցով քո տեսլականն արտահայտելուց բացի, կարևոր է քաղաքացի լինելու այն էտալոնը, դիրքորոշում հայտնող քաղաքացու այն մոդելը, որին կցանկանանք բոլորս նմանվել՝ լինել սկզբունքային, ունենալ մոտեցումներ և փորձել, այդ մոտեցումները հիմնավորելով, առաջ տանել»,- ասաց նախարարը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica