close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մադրիդի «Ռեալը» գիտի իր մրցակցի անունը

Սպորտ

4 Սեպտեմբերի 2018, 13:53
 Մադրիդի «Ռեալը» գիտի իր մրցակցի անունը

Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը: Այս տարի աշխարհի ակումբային առաջնությունը  կկայանա Միացյալ Արաբական Էմիություններում դեկտեմբերին, գրում է «Goal.com»-ը:

Մրցաշարին կմասնակցեն մայրցամաքային մրցաշարերի հաղթողները: Եվրոպայի ներկայացուցիչը կլինի Մադրիդի «Ռեալը», որը նախորդ մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:  Կիսաեզրափակիչի իրենց հանդիպումը մադրիդցիները կանցկացնեն դեկտեմբերի 19-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 22-ին:

 Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար փլեյ-օֆում կպայքարեն «Ալ-Այն» և «Թիմ Վելինգտոն» թիմերը:

 1/4 եզրափակիչ`

 Աֆրիկյան Չեմպիոնների լիգայի հաղթող` «Ալ-Այն»/ «Թիմ Վելինգտոն»

 Ասիական Չեմպիոնների լիգայի հաղթող / «Գվադալախարա» (Մեքսիկա)

 1/2 եզրափակիչ`

 Աֆրիկյան Չեմպիոնների լիգայի հաղթող կամ «Ալ-Այն»/ «Թիմ Վելինգտոն» - Լիբերտադորեսի Գավաթի հաղթող

 Ասիական Չեմպիոնների լիգայի հաղթող կամ «Գվադալախարա» - «Ռեալ»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica