close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ելփին գյուղի դպրոցում դասադուլ է. ուսուցիչներն աղանդավորական «դասընթացներ» են անցկացնում

Հասարակություն

4 Սեպտեմբերի 2018, 13:42
 Ելփին գյուղի դպրոցում դասադուլ է. ուսուցիչներն աղանդավորական «դասընթացներ» են  անցկացնում

Ալմաստ Ալլա-Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 1-ը նշեցին Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների դպրոցներում, բացի Ելփին գյուղի դպրոցից: Արդեն սեպտեմբերի 4-ն է, սակայն Ելփին գյուղի երեխաները դեռ չեն կարողանում գնալ դպրոց և օգտվել իրենց կրթություն ստանալու սահմանադրական իրավունքից:

Պատճառն այն է, որ անցած տարվանից գյուղ է ներթափանցել ինչ-որ աղանդավորների խումբ: Իրենց անվանելով ճշմարիտ հավատացյալներ՝ իրենց համակիր հանդիսացող դպրոցի ուսուցչուհիներից մեկի միջոցով ներգրավվել են դպրոցի ուսուցչական կազմից այլ ուսուցիչների և ամբողջ գյուղը խառնել են իրար: Գյուղում աղանդավորական քարոզչություն իրականացնելու դեմ ընդվզել են գյուղի բնակիչները՝ փորձելով հասկանալ, թե որ կազմակերպությունից են, որն է իրենց դավանանքը, իրենց ուզածը, և ինչու են քարոզում հենց իրենց գյուղում:

Պարզվել է, որ ամեն բան սկսվել է գյուղի երեխաներին ճամբար (ամառային ճամբարների հարցը մի առանձին երկար խոսված ցավոտ թեմա է, որտեղ չկա վերահսկողություն) ներգրավվելուց, որը կազմակերպել էր Վայոց Ձորում ոմն Մոսո: Սակայն ազգային արժեքների և դավանանքի անհանգստությունը տեղափոխվեց մտահոգության առավել լուրջ դաշտ՝ պարզվեց, որ աղանդավորները բուկլետներ են բաժանել դպրոցում, սկսել են քարոզել դասերի ժամանակ: Ծնողները փորձել են հարցը բարձրացնել տնօրենի մոտ, սակայն հարցը պարզաբանելու նպատակով հրավիրված թվով 4 ուսուցիչներն ագրեսիվ ձևով հարձակվել են ծնողների վրա՝ նրանց անվանելով տգետ և սպառնալով դատի տալ իրենց սահմանադրական իրավունքը իբր ոտնահարելու համար:

Այնինչ ծնողների անհանգստության առիթ է դարձել այն, որ երեխաները սկսել են տարբեր առիթներով խոսել «փրկության», «հոգիներ»-ի մասին, խոստովանել են, որ դասերի ժամանակ տվյալ ուսուցիչները Աստվածաշունչ են ընթերցել, իսկ երեխաների խոսքերով նրանցից մեկը անգամ տեսիլքներ է սկսել տեսնել, և ուսուցչի արձագանքը եղել է ոչ թե մտահոգությունը, այլ այն, որ եթե կուզես նորից տեսիլքներ տեսնես, քեզ կօգնենք:

Թվով 73 ծնող՝ այն դեպքում երբ դպրոցի սաների թիվը կազմում է մոտ 150 երեխա, գրավոր նամակով դիմել են տարբեր գերատեսչությունների՝ այդ թվում Կրթության և գիտության նախարարություն, վարչապետին, տարբեր լրատվամիջոցների, սակայն ոչ մի տեղից արձագանք դեռ չեն ստացել: Դասադուլ իրականացնողների թվում է նաև աղանդավորության մեջ խոստովանված ուսուցչուհու տղան: Ինչպես միշտ է տեղի ունենում, երբ աղանդները ներթափանցում են որևէ համայնք, սկսվում են բաժանումներ, որի հրահրողը հենց իրենք են՝ իրենց ագրեսիվ պահվածքով և տարբեր մեղադրանքներով: 

Ակամայից հիշողությանս մեջ գալիս է Հայ Եկեղեցու պատմություն առարկայի շուրջ վերջերս բարձրացված անտեղի աղմուկը... Փաստորեն մեր երկրում կրկին հանգում ենք նրան, որ դպրոցը անջատ է Եկեղեցուց, բայց անջատ չէ աղանդից:

Բոլոր իրադարձությունները վերծանված են ծնող Գևորգ Թովմասյանի խոսքերից, իսկ գրավոր դիմումի տակ ստորագրել թվով 73 ծնող»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica