close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիր-Երևան երթուղու վարորդները` կառավարության շենքի դիմաց. նրանց հետ զրուցեց փոխնախարարը

Հասարակություն

4 Սեպտեմբերի 2018, 13:13
 Արմավիր-Երևան երթուղու վարորդները` կառավարության շենքի դիմաց. նրանց հետ զրուցեց փոխնախարարը

Արմավիր-Երևան երթուղու վարորդներն այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում: Խնդիրն այն է, որ կա Արմավիր-Երևան երթուղի, իսկ դրան զուգահեռ` գոյություն ունեն մեքենաներ` սպիտակ պետհամարանիշերով, որոնք ապօրինի սպասարկում են տվյալ գիծը: Այդ ապօրինի աշխատող մեքենաներն ազդում են ուղևորահոսքի վրա:

Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի վարորդները` տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ, եկել էին կրկին իրենց բողոքը հայտնելու: Ի դեպ, երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ները կանգնեցրել էին հրապարակում:

«Գալակտիկա տրանս սերվիս»-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց թույլ չեն տալիս աշխատել: «Կիլիկիայի ավտոկայանում Բոգո անունով մեկը կա, նա չի թողնում, ավտոկայանի կողքը ավտոկայան է ստեղծել իր համար ու անօրինական 35-37 մեքենա է աշխատեցնում, իսկ մեր վարորդները չեն կարողանում աշխատել: Մեկ տարուց ավելի է` այս մասին խոսում ենք, սեպտեմբերն էլ եկել է, մարդիկ չեն կարողանում աշխատել: Ռուսական, վրացական համարներով մեքենաներ են գծի մեջ աշխատում` անօրինական, սպիտակ համարներով, տրաֆարետները վերը կպցրած` Հոկտեմբերյան-Երևան, գոնե Արմավիր գրեն: Դեղին համարներով 17 հատ մեքենա են աշխատեցնում, որի ծագումնաբանությունը չգիտենք: Միլիոն անգամ դիմել ենք ամեն տեղ, թող զբաղվեին խնդրով»,- ասաց նա:

Տնօրենի խոսքով` իրենց պահանջը մեկն է, որ այս անօրինականությունները վերացվեն, «մաքրեն» այդ անօրինական մեքենաները: «Սա ենք պահանջում: Մարդիկ պետք է աշխատեն, վարկեր ունենք, նոր մեքենաներ ենք բերել, պիտի վերջապես այդ մեքենաները գործեն»,- շեշտեց նա:

ՍՊԸ-ի շահերը ներկայացնող փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը մեկ շաբաթ առաջ էլ են բարձրաձայնել, նախարարությունը խոստացել էր լուծել հարցը, բայց ավելի վատ եղավ: «Այս երեխաներին էլ բերել են այստեղ հատուկ նրա համար, որ իբր «Գալակտիկա տրանս սերվիսը» ցանկանում է ուսանողական տրանսպորտը հանել: Նման բան չկա, չի կարելի էդ մատղաշ երեխեքին օգտագործել: Ամեն ինչ կարելի է, բայց երեխեքին օգտագործել շոուի համար, բարոյական չէ»,- ասաց Գրիգորյանը:

Բողոքի ակցիա իրականացնող վարորդների հետ զրուցելու իջավ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: Փոխնախարարը հաստատեց, որ, իրոք, կան սպիտակ պետհամարանիշերով մեքենաներ, որոնք «Գալակտիկա տրանս սերվիս»-ին չեն պատկանում: «Իմ աչքով եմ տեսել երկու հատ, բայց ասում են` ավելի շատ են, բայց ես չեմ կարող վարչական լծակներ օգտագործել, քանի որ համապատասխան մարմինը չի գործում հիմա»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այդ մեքենաների համարները ֆիքսվել են: «Արդեն որոշումը կա, մնում է վարչապետի ստորագրությունը տեսչական մարմնի ղեկավար նշանակալու մասով: Երեկ հանդիպել եմ նրա հետ, բարձացրել եմ այդ հարցը: Մենք ունենք բոլոր փաստերը: «Գալակտիկան» էլ իր մասով ունի ֆիքսված խախտումներ: Նոր նշանակվող պետին հանդիպել եմ երեկ և խնդրել առաջնահերթ այս հարցին լուծում տա»,- հավաստիացրեց նա:

Փամբուխչյանը մեկ անգամ ևս նշեց, որ բոլոր փաստերը ֆիքսված են: «Նոր ստեղծվող տեսչությունն իրավունք ունի օրենքով կիրառել տույժեր, տուգանքներ: Երբ սկսեն տուգանքներ կիրառել, ըստ խոսքերի` 30 մեքենայից 200 հազարական դրամ, դա կլինի լուծում»,- ասաց նա:

Իսկ թե ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, որ խնդիրը վերջնական լուծում ստանա, փոխնախարարը նշեց, որ տեսչական մարմնի ղեկավարի նշանակումը ժամերի հարց է, նշանակվելուց հետո կսկսի խնդրով զբաղվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica