close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+12°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոնց ասել եմ՝ ոչ Սերժին, կարող եմ ասել նաև՝ ոչ Նիկոլ Փաշինյանին. Արմավիր-Երևան ճանապարհը դեռ փակ է

Հասարակություն

4 Սեպտեմբերի 2018, 12:57
 Ոնց ասել եմ՝ ոչ Սերժին, կարող եմ ասել նաև՝ ոչ Նիկոլ Փաշինյանին. Արմավիր-Երևան ճանապարհը դեռ փակ է

Այս պահին  Արմավիրի խաղողագործները շարունակում են փակ պահել Արմավիր-Երևան ճանապարհը: Նրանք բողոքում են խաղողի մթերման գնից: Խնդիրն այն է, որ Երևանի կոնյակի գործարանը հայտնել է, որ խաղողը մթերելու է 140 դրամով, իսկ գյուղացիները պահանջում են բարձրացնել խաղողի մթերման գինը: 

Նրանցից մեկը հայտարարեց, որ չեն բացի ճանապարհը՝ մինչև խնդրին լուծում չտրվի:

«Ոնց ասել եմ՝ ոչ Սերժին, կարող եմ ասել նաև՝ ոչ Նիկոլ Փաշինյանին: Ես պայքարել եմ արդարության համար, 15-20 օր այնտեղ քնել, հաղթանակի օրը ծիծաղել եմ, հիմա ինքը /խմբ.՝ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը/ պետք է այդ ծիծաղը պահի, ոչ թե կարկուտը խփել է, իրենք քնած նստել են»,- ասաց տղամարդը:

Հիշեցնենք, որ Արմավիրի փոխմարզպետ Գաբրիել Գրիգորյանը մոտեցել էր գյուղացիներին և տեղեկացրել, որ կառավարությունում այս թեմայով քննարկում է սկսվել: «Պետք է հարցը դիտարկեն ու դրա լուծումը գտնեն»,- ասել էր նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica