close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+19°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում սպանվել է ՔԲԿ-ի ազդեցիկ հրամանատարներից մեկը

Տարածաշրջան

4 Սեպտեմբերի 2018, 11:26
 Թուրքիայում սպանվել է ՔԲԿ-ի ազդեցիկ հրամանատարներից մեկը

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում  բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։ 

Ըստ Ermenihaber-ի` թուրք զինվորները սպանել են Թուրքիայում «վտանգավոր ահաբեկիչների ցուցակում» գտնվող ՔԲԿ-ի պատասխանատուներից Ֆաթիհ Օզդենին, ով հանդես էր գալիս «Բագեր Անդոք» կեղծանվամբ։

Օզդենի սպանության մասին լուրը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Հրապարակված լուսանկարից երևում է, որ քուրդ զինյալը ծնվել էր 1970թ. Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ շրջանում։
 
Ավելի վաղ էլ Թուրքիայի Գյումյուշհանե նահանգի Քյուրթուն շրջանում սպանվել էր ՔԲԿ-ի մեկ այլ հրամանատար Օմեր Բարըշը։ Նա տարիներ առաջ մասնակցել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա իրականացված հարձակմանը։

Հիշեցնենք, որ ՔԲԿ-ն, ինչպես նաև դրա ճյուղերը Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica