close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ն որոշել է Քոչարյանի գործով դիմել Վենետիկի հանձնաժողովին. «Հրապարակ»

Իրավունք

4 Սեպտեմբերի 2018, 10:43
 ՍԴ-ն որոշել է Քոչարյանի գործով դիմել Վենետիկի հանձնաժողովին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի անկախության 27-րդ տարվա միջոցառումներին մասնակցելու հրավեր է փոխանցվել ՀՀ բոլոր վարչապետներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա չի մեկնել Արցախ։

«Բայց նաև չի հեռացել Հայաստանից, չնայած նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սեպտեմբերի 1-ի իր հարցազրույցում ասել էր, թե Քոչարյանը մի քանի օրով կբացակայի Հայաստանից և դրա իրավունքն ունի, սակայն պարզվեց, որ քննիչը նրա անձնագիրը վերցրել է և չի վերադարձնում, ինչը խանգարում է նրա մեկնումին։ Ի դեպ, վաղուց ի վեր նման պրակտիկա կա Հայաստանում՝ մեղադրանք առաջադրելիս քննիչները վերցնում են մեղադրյալի անձնագիրը, և նրանք այլևս երկրից բացակայել չեն կարողանում:

Մի տեղեկություն ևս ՝ կապված Քոչարյանի գործի հետ։ Գրեթե հաստատ է, որ վճռաբեկ դատարանը կդիմի Սահմանադրական դատարանին՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակներում անձեռնմխելիության հարցը որոշելու համար։ Մենք տեղեկացանք, որ ՍԴ-ում էլ են սողոմոնյան որոշում կայացրել՝ որոշել են դիմել Վենետիկի հանձնաժողովին, որ վերջինս անձեռնմխելիության հետ կապված եզրակացություն տա»,-գրում է օրաթերթը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica