close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ից փոստով թմրանյութ էին ուղարկել 47-ամյա տղամարդուն

Իրավունք

3 Սեպտեմբերի 2018, 19:35
 ԱՄՆ-ից փոստով թմրանյութ  էին ուղարկել 47-ամյա տղամարդուն

Իրացնելով Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին Երևանի Սեբաստիա փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող 47-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ՝ ձեռքի փաթեթում հայտնաբերվեց հաշիշի յուղի նմանվող դեղնավուն հեղուկով 13 ներարկիչ ու 19 գրամից ավելի մարիխուանայի նմանվող, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կոշտ զանգվածներ։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դրանք տղամարդուն ուղարկել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ փոստային առաքման միջոցով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ առաքողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica