close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Յունիբանկ»-ը համակարգչային դասասենյակներ նվիրեց սահմանամերձ դպրոցներին

Հասարակություն

3 Սեպտեմբերի 2018, 17:00
 «Յունիբանկ»-ը համակարգչային դասասենյակներ նվիրեց սահմանամերձ դպրոցներին

Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկի ներկայացուցիչները: Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին տեղի ունեցավ Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը:

«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված և հագեցված են ժամանակակից տեխնիկայով` համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ դպրոցական կահույք, ծրագրային ապահովում, - նշեց Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը:

- Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչները անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի նկատմամբ»:

Յունիբանկը Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600 աշակերտներին նվիրեց նաև դպրոցական պարագաների փաթեթներ: Աշակերտների համար կար ևս մեկ անակնկալ` բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին ևս հանձնեցին համակարգիչներ:

«Մենք շնորհակալ ենք Յունիբանկին ուսումնական գործընթացին օժանդակելու համար, - նշեց Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը:

Երեխաների համար կարևոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր հովանավորի շնորհիվ»: Սա առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին : Կրթության բարելավման ծրագրի շրջանակներում, համակարգչային դասասենյակ արդեն իսկ բացվել է Գյումրու դպրոցներից մեկում: Մի քանի օրից բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն Արցախի երկու դպրոցներում:

«Մեր ծրագիրը երկարաժամկետ է, և դրանում արդեն ներառվել են այլ դպրոցներ, որոնք ևս ունեն համակարգչային տեխնիկայի կարիք, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

- Դպրոցների տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին: Մենք շարունակելու ենք աջակցել կրթական հաստատություններին, հատկապես` սահմանամերձ դպրոցներին»:

Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica