close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ տեսնել նոր Հայաստանի ստեղծագործ ուժը. Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի»-ում էր

Հասարակություն

3 Սեպտեմբերի 2018, 16:00
 Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ տեսնել նոր Հայաստանի ստեղծագործ ուժը. Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի»-ում էր

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին:

Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների եւ ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ: Կրթահամալիրի տնօրենը նախագահին է ներկայացրել կատարված աշխատանքները, կրթական ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Կրթահամալիրի հիմնական մասնաշենքում շնորհավորելով սաներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Ձեր դպրոցը փայլուն օրինակ է այն բանի, որ եթե ձեզնից յուրաքանչյուրն իսկապես հավատում է ինչ-որ բանի, եթե ձեզնից յուրաքանչյուրն ունի ծրագիր, տեսլական եւ պատրաստ է իր կյանքը, ժամանակը, եռանդը ներդնել այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, ապա մի օր այդ տեսլականն անպայման իրականություն կդառնա, մի օր ոչնչից կստեղծվի հսկայական դպրոց, մի օր, գուցե աշխարհի ամենափոքր նյութական եւ ֆիզիկական հնարավորություններով, կստանաք առավելագույնը»:

Նախագահը սաներին մաղթել է շարունակել այն լավ գործը, որն սկսել են դպրոցի հիմնադիրն ու նրա գործընկերները, եւ առաջնորդվել կրթահամալիրում ստացած արժեքներով: «Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ տեսնել նոր Հայաստանի ստեղծագործ ուժը, ուզում եմ, որ հանդես գաք որպես նոր հայրենքի պաշտպաններ: Հայրենիքի շահերը պետք է պաշտպանել ամենուր՝ լինելով լավագույնն աշխարհում՝ լավագույն ֆիզիկոսները, բնապահպանները, առհասարակ, լավագույն մասնագետները: Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույն երկրներից մեկը»,-ընդգծել է նա:

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից նախագահը մեկնել է «Դասարան» կրթական կենտրոն: Կենտրոնի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը հանրապետության նախագահին ծանոթացրել է կազմակերպության կառուցվածքին եւ կատարած աշխատանքներին:

Արմեն Սարգսյանը զրուցել է արդիական կրթաձեւերին, ներառական կրթությանը եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչների հետ, ովքեր ներկայացնում էին մայրաքաղաքի և մարզերի դպրոցները, ինչպես նաեւ ներկա է գտնվել աշակերտների համար անցկացվող «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին:

Այցի ավարտին Հանրապետության նախագահին է ներկայացվել «Դասարան» կրթական ծրագիրը, մասնավորապես՝ «Դասարան»-ի կողմից մշակված E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս ընդգրկուն կերպով դիտարկելու հանրակրթական համակարգի բոլոր շերտերն ու վերլուծելու դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաեւ ժողովրդագրական տվյալների դինամիկան: 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica