close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում առաջնահերթ խնդիրներ կան, որոնց պետք է լուծում տալ

Հարցազրույց

3 Սեպտեմբերի 2018, 13:00
 Հայաստանում առաջնահերթ խնդիրներ կան, որոնց պետք է լուծում տալ

Կարծիքներ, տեսակետներ

Կառավարության գործունեության 100-րդ օրը լրացավ, և հրապարակի վրա լուծման սպասող բազում խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին ի թիվս այլոց իր տեսակետներն է արտահայտում «թավշյա» հեղափոխության հայտնի դեմքերից մեկը` քաղաքացիական ակտիվիստ Կարո Ղուկասյանը: Նրա կարծիքով` Հայաստանում չկա մի պետական հիմնարկ, որտեղ չկան խնդիրներ  ու չարաշահումներ:

  - Հայաստանում շատ առաջնահերթ խնդիրներ կան, որոնց պետք է լուծում տալ, օրինակ` ինձ համար առաջնահերթ են առողջապահության, տնտեսության, անվտանգության հետ կապված խնդիրները կամ այն խնդիրները, որոնց լուծումով կարող ենք բարձրացնել մարդկանց կենսամակարդակը:

- Հրաժարականների պահանջներով բողոքի ցույցերը կամ դժգոհությունները, Ձեր կարծիքով, դեռ պե՞տք է շարունակվեն:

- Ես կարծում եմ, որ մարդկանց հոգեբանությունը պետք է ինչ-որ չափ փոխվի պետության նկատմամբ, հասարակություն և իշխանությունը կապը պետք է ամուր լինի, և պետք է հասարակության ձայնը շատ ավելի լսելի դառնա: Այն ժամանակ պետական պաշտոնյաները ամենավերջին ձևով գռփել և թալանել են պետությունը, բայց երկրի ղեկավար պոստերում այսօր գտնվող այն մարդիկ, ովքեր ազնիվ են, ոչ մի բան չեն թալանել, սակայն, լինելով երիտասարդ, եթե մի քիչ թերանում են իրենց գործի մեջ, միանգամից նրանց հրաժարականն են պահանջում, իսկ դա նորմալ երևույթ չէ ինձ համար: Ես կարևորում եմ մարդկանց գիտելիքները, բայց պետք է պետական կառավարման փորձ ունենալ, իսկ այդ փորձը ձեռք է բերվում աշխատասիրության, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

-  Ի՞նչ գնահատական կտաք կադրային փոփոխություններին:   

- Բավարար եմ գնահատում: Դեռևս ամեն ինչ իդեալական չէ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Նոր կառավարության աշխատանքից ես գոհ եմ:                                             

- Ներկայացված տնտեսական ծրագրի հիմնադրույթները կարդարացնե՞ն մարդկանց ակնկալիքները:  

-  Ժողովրդի սպասումները արդարացնելու համար մի քանի պայման է պետք, ինչը ներկա պահին իրագործվում է, բայց ամենակարևորը ժամանակն է: Պետք է մի քիչ համբերենք, չշտապենք և չհուսահատվենք, քանզի ամեն ինչ դեռ առջևում է, ամեն ինչ լավ է լինելու:                                                                

- Ընդունո՞ւմ եք անցումային արդարադատության մարմինների ստեղծման գաղափարը:         

-  Ես կողմ եմ անցումային արդարադատությանը, ասեմ ավելին` ես դա համարում եմ պարտադիր և շատ կարևոր Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանը այնքան փոքր երկիր է, որ բոլորը գիտեն, թե ով ինչեր է արել, բայց այն մարդիկ, ովքեր թալանել են երկիրը, կեղծել են ընտրությունները, վախեցրել են մարդկանց, հակաօրինական գործողություններ են արել ի շահ իրենց, պետք է պատասխան տան օրենքի առջև: Անցումային արդարարադատության կարևոր պայմաններից մեկն էլ դա է: Հայաստանում չկան քաղաքական հալածանքի ենթարկվող մարդիկ, այլ կան կոռուպցիոներներ, որոնց մի մասը հետախուզվում է ՀՀ օրենքների շրջանակներում, իսկ մյուս մասը փորձում է իր կատարած անարդարությունները ինչ-որ ձևով ծածկել:                 

-  Ձեր կարծիքով` ոչինչ չի՞ սպառնում ընդհանուր համերաշխության մթնոլորտին:

- Եթե խոսքը վերաբերում է չինովնիկներին, ապա որոշ չինովնիկներ թող չմտածեն, թե համերաշխության մթնոլորտի տակ կարող են նույն ձևով թալանել, ինչպես առաջ էր: Կատարած հանցագործությունների համար ձերբակալվել և ասել, թե սա վենդետա է, բնականաբար, հակաօրինական մարդկանց մոտ կարող է դժգոհություններ առաջացնել: Իսկ այն քաղաքացիները,  ովքեր դժգոհ են իրավիճակից, ես նրանց շատ եմ խնդրում, որ մի փոքր համբերություն ունենան և լավատեսորեն տրամադրվեն այս ամենի նկատմամբ, քանզի մենք գտնվում ենք պատմական շատ կարևոր իրադարձության մեջ:

Հարցազրույցը` Մարիամ Հովսեփյանի

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica