close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդագույն քաղաքի սպիտակցի Հայկոն

Հարթակ

3 Սեպտեմբերի 2018, 11:47
 Վարդագույն քաղաքի սպիտակցի Հայկոն

Հայկ Մարությանն ամենեւին էլ գավառական ծաղրածու չէ ու իրավունք ունի մեզ բաժանել սեւերի ու սպիտակների, կարմիրների ու կապույտների, շագանակագույնների ու նարնջագույնների, եհովականների ու երկնագույնների…Մարդը՝ իշխող կուսակցությունից, պատրաստվում է դառնալ Երեւանի քաղաքապետ, իսկ Երեւանը Հայաստանի կեսն է: Այն Հայաստանի, որի՝ կախարդական փայտիկը ձեռքին վարչապետը հայտարարում է, թե իշխանությունը պետք է թռիչքի պատրաստի ժողովրդին: Չի ասում՝ ինչո՞վ, ասենք` ինքնաթիռով դեպի Ռուսաստա՞ն, թե դիրիժաբլով՝ Երեւանի վրայով: Դե, եթե վարչապետն ասում է՝ թռանք, քաղաքապետի թեկնածուն էլ պետք է ասի՝ մեր դեմ խաղ չկա:

Օրինակ` Յուրի Գագարինի դեմ էլ խաղ չկա, Նիլ Արմսթրոնգի դեմ էլ խաղ չկա, անձամբ ինձ համար Մարկեսի դեմ էլ խաղ չկա: ՀՀԿ-ի դեմ էլ խաղ չկար, բայց քաղաք եկան սպիտակներն ու ամեն ինչ եւ բոլորս սեւացանք: Կան, իհարկե, առանձին մարդիկ, ովքեր համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, կապ չունի` վարչապետը սկսել է խոսել, թե դեռ մտածում է` ինչ ասի, ու այդ մարդիկ սպիտակներ են, բայց բոլոր նրանք, ովքեր այնքան դուխով են, որ կարող են վարչապետին ասել՝ այս հարցում իրավացի չեք, սեւ են: Ի դեպ, Երեւանում սովորող հնդիկ ուսանողների համար քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթի տեքստի այն հատվածը, որում Հայկոն (հենց քաղաքապետ դառնա, խոստանում եմ ասել՝ պարոն Մարության) ասում է, որ իրենք սպիտակ են, ոչ իրենք՝ սեւ, հակառակն են թարգմանել, քանի որ սպիտակը հնդիկների համար սգո գույն է:

Մի խոսքով՝ կարգին ժողովուրդ ենք, կարգին մայրաքաղաք ունենք, կարգին վարչապետ, քաղաքապետի կարգին թեկնածու… Ճիշտ է, եթե Հայկոն քաղաքապետ դարձավ, ապա Երեւանը պետք է մոռանա կրկեսի մասին, քանի որ հենց այն բացվեց, քաղաքապետի թիմից շատերը վերադառնալու են իրենց մշտական գործին, բացի այդ՝ կրկեսը երեւանցիների ինչի՞ն է պետք, մենք լուրջ քաղաք ունենք՝ այստեղ ալաբալանիցաներ, սուպեր մամաներ չեն անցնում, բոլոր քուչեքում լավ տղերք կան, որոնք քաղաքապետի թեկնածուին լավ հիշում են ու արեւով երդվում, նույնիսկ Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը կամ «Բարսելոնա»-ն Երեւան չեն գալիս, ոչ թե` որովհետեւ մենք ֆուտբոլ չունենք, այլ` քանի որ այստեղ այնպիսի թիմ կա, որի դեմ խաղ չկա:

Եթե` լուրջ, ապա կոյուղաջրի մեջ ենք, ընդ որում՝ խցանված: Մեզ ասում են՝ կա'մ մեզ հետ ես, կա'մ էլ սեւ ես, կա'մ մեզ հետ ես, կա'մ էլ սրիկա ես, մենք ինչ ուզենք՝ կանենք՝ քեզ հետ էլ, քաղաքի հետ էլ, երկրի հետ էլ, երկրի հակառակ կողմում էլ: Սա Երեւանն է, որտեղ արդեն չեն սիրում, միայն հայհոյում են, որի ձեղնահարկերում ու կտուրներում եթե սիրող մնացել էլ է, ապա իր զգացմունքների մասին միայն գրում է, ընդ որում` թղթի վրա, միայն իր համար, քանի որ եթե մարդուն՝ անկախ գույնից, քաղաքական հայացքից, սիրելու կոչ ես անում, միանգամից հայհոյում են՝ սպիտակները, որոնք մենաշնորհել են սերը:  

Հովիկ Աֆյան

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica