close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԺ փոխնախագահը Լիբանանում այցելել է «Ազդակ» օրաթերթ

Հասարակություն

3 Սեպտեմբերի 2018, 11:25
 Արցախի ԱԺ փոխնախագահը Լիբանանում այցելել է «Ազդակ» օրաթերթ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը Լիբանանում այցելել է «Ազդակ» օրաթերթ:

Ըստ Aztagdaily-ի` այցի ընթացքում Բալայանին ընկերակցել են Հայ Դատի Լիբանանի հանձնախմբի անդամներ։

Թերթի տնօրինության հետ կայացած հանդիպման ընթացքում Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախին առնչվող ներքին եւ արտաքին գործընթացները։ Ուշադրություն է նաև կենտրոնացվել տեղեկատվական ոլորտի, հատկապես` Արցախի եւ Սփյուռքի  լրատվամիջոցների միջև իրականացվող համագործակցությանը:

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահը բարձր է գնահատել «Ազդակ»-ի կատարած աշխատանքը հակամարտության եւ ընդհանրապես Արցախի Հանրապետության հետ առնչվող իրադարձությունների լուսաբանման ուղղությամբ:

Նշենք, որ Բալայանը Լիբանանում է ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի հրավերով` Արցախի Հանրապետության օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը բանախոսելու համար:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica