close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+15°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անահիտը, Արթուրը վաղը չեն լինելու, հայրենիքն ու «Մարտիկ»-ը հավերժ են. Արթուր Աղաբեկյան

Հասարակություն

3 Սեպտեմբերի 2018, 10:18
 Անահիտը, Արթուրը վաղը չեն լինելու, հայրենիքն ու «Մարտիկ»-ը հավերժ են. Արթուր Աղաբեկյան

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ընկերներ

Այս օրերին իմ և «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։

Ստացել եմ աջակցության բազում զանգեր, հրապարակումներում եղել են հիստերկ եւ քենով լի մեկնաբանություններ։

Իմ լավ ընկեր Արայիկ Հարությունյանը իր և մեր ընկերների անունից արեց իրեն բնորոշ հայտարարություն, ինչը ցավոք չարակամները գնահատեցին միայն իրենց «արշինով»։

Այս 2 օրերին խուսափել եմ շփվել լրագրողների հետ, ուստի ակնկալում եմ լրագրողներիդ ներողամտությունը։

Մտահոգ եմ, իսկ ինձ սատարողներով՝ հպարտ։

Իմ ընկեր Արայիկ և շատ շատեր, շնորհակալ եմ ձեր անկեղծ պատրաստակամության համար, գտնում եմ, որա Փոխարենը դիմում եմ բոլորիդ, մի փոքր վերլուծության դեպքում դուք կհասկանաք, որ ծանր ժամանակներ ենք ապրում ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ, որին կարող ենք դիմակայել, եթե դրան պատրաստ ենք։

Ինձ սատարելու ցանկություն ունեցող իմ ընկերներ, ձեր լավագույն աջակցությունն ինձ կլինի ձեր մասնակցությունը եւ նվիրաբերումը «Մարտիկ» հիմնադրամին (martik.am):

Մի օր երազանքս իրականություն է դառնալու՝ «Մարտիկ» հիմնադրամը ունենալու է մեկ միլիոն մասնակից։

Անահիտը/ Անահիտ Բախշյան-խմբ./, Արթուրը և շատ շատերը վաղը չեն լինելու, իսկ հայրենիքն ու «Մարտիկ» հիմնադրամը հավերժ են։

հ.գ. լսել եմ, թե իբր որոշներին ստիպել են դառնալ «Մարտիկի» մասնակից, եթե կան այդպիսիք, ապա կարող են դիմել «Մարտիկի» գրասենյակ, որևէ ձևով այդ գումարը ետ ստանալու հարցը քննարկելու համար, կամ էլ կարող են դիմել քննչական ծառայությանը»։

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica