close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտելիքի օրվա կապակցությամբ մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

Հասարակություն

1 Սեպտեմբերի 2018, 14:30
 Գիտելիքի օրվա կապակցությամբ  մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

Արագածոտնի մարզում նշվեց Գիտելիքի օրը եւ  տրվեց նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկը:

Տոնական օրը մարզպետ Աշոտ Սիմոնյանն  այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց եւ մասնակցեց  հիմնանորոգված երկհարկանի մասնաշենքի բացման արարողությանը: Մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ մանկավարժներին՝ նշելով, որ դպրոցի հիմնանորոգումը մարզի ղեկավարության առաջնային խնդիրներից էր, որն այսօր իրականություն է: Ավելի քան 600 աշակերտ ունեցող դպրոցն այժմ աշխատանքային լավագույն պայմաններն ունի: Հիմնանորոգումից բացի դպրոցը կահավորվել է, հագեցվել համակարգչային տեխնիկայով:

Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց Գիտելիքի եւ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ  հույս հայտնեց, որ ուսումնական տարին նոր հաջողություններ ու ձեռքբերումեր կբերի ինչպես այս, այնպես էլ մարզի բոլոր կրթօջախներին:

Սեպտեմբերի 1-ի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին մարզի բոլոր կրթօջախներում: Մարզպետի  հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելեցին դպրոցներ, մասնակցեցին տոնական միջոցառումներին եւ փոխանցեցին Աշոտ Սիմոնյանի ողջույնի ուղերձը:

Դպրոցների դռները հյուրընկալորեն բացվեցին առաջին դասարանցիների առջեւ: Նախնական տվյալներով նրանց թիվն այս տարի  1860 է:   Նոր ուսումնական տարում մարզում կգործի մարզպետարանի ենթակայության 117 հանրակրթական դպրոց, 1 հատուկ դպրոց, 1 մարզադպրոց, ՀՀ ԿԳՆ ենթակայության 3 ավագ դպրոց` Աշտարակ, Ապարան եւ Թալին քաղաքներում: Հանրակրթական դպրոցներում կձեւավորվի 1299 դասարան՝ 17294 աշակերտով, որից 60-ը կստանա ներառական կրթություն, նախակրթարան կհաճախի 642 երեխա:


 ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին


Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica