close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2019
USD1485.11
GBP1622.83
EUR1551.67
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում. նախագահի ուղերձը

Հասարակություն

1 Սեպտեմբերի 2018, 12:40
 Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում. նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելինե՛րս,

Մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ նախակրթարանի շեմից ներս ոտք դնող երեխաներին, առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, ինչպես նաեւ առաջին անգամ դասասենյակ ու լսարան մտնող ուսուցիչներին եւ դասախոսներին, ի դեմս նրանց՝ բոլոր մանկավարժներին, ովքեր հավատարմորեն կրում են Ուսուցչի բարձր կոչումը: 

Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ,

Այս օրն իսկապես հիշարժան է եւ այն մշտապես ձեզ հետ է լինելու: Հարցրեք առաջին անգամ ձեզ դպրոց ուղեկցած ձեր ծնողներին, ձեր տատիկներին ու պապիկներին. այդ օրվա մասին ջերմ ու թանկ հիշողությունները ուղեկցում են նրանց ողջ կյանքում: 

Ուսումնառության տարիները կյանքի այն լուսավոր ժամանակաշրջանն են, որոնց ընթացքում կառուցվում է ձեզ դեպի բարձունք տանող աստիճանը: ժամանակակից աշխարհի լեզուն գիտությունն ու բարձր տեխնոլոգիաներն են: Գիտելիքը ձեր հուսալի հենման կետն է, որի շնորհիվ դուք պիտի խոսեք աշխարհին հասկանալի այդ լեզվով՝ մասնակից դառնալով համաշխարհային նոր նվաճումների կերտմանը: 

Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում՝ միտքը փոխակերպելով տեխնոլոգիայի, հմտությունը՝ փորձառության, երեւակայությունը՝ իրականության: 

Երկիրը հայրենիք է նաեւ ձեզանով, ու դուք, որպես առաջնորդներ, պարտք ունեք մասնակցելու այն ավելի ուժեղ ու հզոր դարձնելուն: Հավատացեք ձեր հնարավորություններին եւ կարողություններին: 

Դուք կարող եք փոխել Հայաստանը: Դուք կարող եք փոխել աշխարհը:

Խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ հաջողություն բոլորիդ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica