close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները

Իրավունք

31 Օգոստոսի 2018, 23:21
 Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները:

2018 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 01:05-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N  զորամասի զինծառայող, լեյտենանտ Դավիթ Գալստյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել հարակից դաշտ: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է, իսկ ուղևորներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, լեյտենանտներ Գ.Մկրտչյանը և Վ.Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝  վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
16 Սեպտեմբերի 2019, 17:20 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
Թումանյանական օր
16 Սեպտեմբերի 2019, 14:15 Թումանյանական օր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica