close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտահանող գործարարի` ՊԵԿ-ին ուղղված դժգոհությունը անհիմն է. ՊԵԿ պարզաբանումը

Իրավունք

31 Օգոստոսի 2018, 18:42
 Արտահանող գործարարի` ՊԵԿ-ին ուղղված դժգոհությունը անհիմն է. ՊԵԿ պարզաբանումը

Գործարար Հայկ Բալայանի ֆեյսբուքյան էջում տարածված «Բաց նամակ վարչապետին. Երկրի զարգացման և արտահանման խոչընդոտների վերաբերյալ» տեսագրության մասին

 09.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը դիմել է ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով տալ թույլտվություն 168 տոննա քաշով օբսիդիան տեսակի քար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն արտահանելու համար:

ԵՏՄ մաքսային օրենսգրքի 140-րդ հոդվածը սահմանում է «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները՝ արտահանման մաքսատուրքերի վճարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան, արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան:

Ակնհայտ է, որ ՀՀ տարածքից ապրանքների արտահանման համար անհրաժեշտ է պահպանել Օրենսգրքի վերոհիշյալ նորմերի պահանջները և հայտարարագրել ապրանքները: Որևէ այլ թույլտվության, այդ թվում մաքսային մարմնի կողմից տրամադրվող, անհրաժեշտություն առկա չէ:

Չնայած «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության կողմից օբսիդիան տեսակի քարի արտահանման վերաբերյալ հայտարարագիր մաքսային մարմիններին չի ներկայացվել, այնուամենայնիվ, մաքսային մարմինը, 09.08.2018թ-ի դիմումը համարել է որպես ապրանքների հայտարարագրման նպատակով կատարված գործողություն: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ անձի դիմումը, բողոքը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը: Նշված դիմումի հիման վրա ՀՀ ՊԵԿ-ում հարուցվել է վարչական վարույթ, որը պետք է եզրափակվեր բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ կայացնելով:

Վարչական վարույթի ընթաքում պարզվել է, որ խնդրո առարկա օբսիդիան տեսակի քարը «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել սնանկ ճանաչված «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա կայացած աճուրդով: Իր հերթին «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունը օբսիդիան տեսակի քարը ձեռք է բերել Կանչ համայնքից: Միաժամանակ ՀՀ ՊԵԿ-ում  եղել է տեղեկություն այն մասին, որ  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում օբսիդիանի գլաքարի գործարքի կապակցությամբ «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվում է թիվ 69102218 քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 69102218 քրեական գործի շրջանակներում, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան և Կանչ համայնքների ու «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության միջև օբսիդիանի գլաքարի գործարքների վերաբերյալ փաստաթղթերը  հանգամանորեն ստուգվելու և քննության առարկա են դառնալու: Քննության առարկա է այն հարցը, թե օտարված օբսիդիան տեսակի քարը համարվում է պետական, թե համայնքային սեփականություն և համայնքը իրավասու է եղել օտարել նշված ապրանքը, թե՝ ոչ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:

Նշված իրավական նորմի հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կասեցրել է «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը  09.08.2018թ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը, ինչի մասին վերջինս տեղեկացվել է 14.08.2018թ-ի գրությամբ:

22.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության հիմնադիր Հայկ Բալայանը կրկին դիմել է ՀՀ ՊԵԿ՝ ներկայացնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.08.2018թ-ին կայացված «Գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին» որոշումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 09.08.2018թ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցվել է ոչ թե խնդրո առարկա գույքի նկատմամբ կիրառված արգելքների և սահմանափակումների առկայության պատճառով, այլ, ինչպես վերը նշվեց, հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումը առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

Հաշվի առնելով «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված իրավիճակում ներկայացված դժգոհությունները՝  ՀՀ ՊԵԿ-ն գրավոր դիմել է նախաքննություն իրականացնող մարմին, որպեսզի ստանա վերջինիս դիրքորոշումը ապրանքի արտահանման վերաբերյալ: Միաժամանակ աշխատանքային կարգով խնդրվել է հնարավորինս արագ պատասխանել դիմումին: Նախաքննության մարմնի դիրքորոշումը ստանալուց հետո ՊԵԿ-ը հնարավորություն կունենա ընկերության 22.08.2018թ-ի դիմումի հիման վրա կայացնել համապատասխան վարչական ակտ:  

Ելնելով վերոգրյալից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործողությունները բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից և որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica