close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն չի արտահանձնի Միքայել Հարությունյանին. Интерфакс

Իրավունք

31 Օգոստոսի 2018, 13:29
 ՌԴ-ն  չի արտահանձնի Միքայել Հարությունյանին. Интерфакс

Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրը մանրամասնել է, որ ՌԴ իրավապահ մարմինները Երևանից Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին  պաշտոնական հարցում են ստացել և այժմ այն գտնվում է քննարկման փուլում:

 Սակայն, ըստ աղբյուրի` կա նախնական որոշում առ այն, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

 Աղբյուրը չի բացահայտել նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:

Միքայել Հարությունյանը հետախուզման  մեջ է Մարտի 1-ի գործով:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 
 
 
Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica