close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Սպորտ

30 Օգոստոսի 2018, 12:52
 Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Լիխտենշտեյնի և ՆՀՀ Մակեդոնիայի հետ Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումներին:

Սեպտեմբերի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետևյալ 24 ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                    

Արարատ Մոնրոյ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  

Անդրե Չալըշըր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)                     

Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»      

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)                    

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)    

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ II» (Հոլանդիա)

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ինչպես հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբ չունենալու պատճառով չեն հրավիրվել Գաել Անդոնյանը, Հովհաննես Համբարձումյանը և Յուրա Մովսիսյանը:

Կամո Հովհաննիսյանը ենթարկվել է կույր աղիքի վիրահատության և դեռ ապաքինվում է: Հավաքին վնասվածքների պատճառով չեն մասնակցելու Ռուսլան Կորյանը, Էդգար Բաբայանը և Պետրոս Ավետիսյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրից հետո հավաքականի կազմում կարող են լինել փոփոխություններ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica