close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ

Տնտեսական

29 Օգոստոսի 2018, 19:32
 Վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների  ներկրումը։ 

Փոխադրումները  պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։

Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով  տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։ 

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ  նախարարության լրատվական ծառայություն

ԱԺ նիստը` ուղիղ
22 Ապրիլի 2019, 10:03 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica