close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ առաջին եռյակը

Քաղաքական

29 Օգոստոսի 2018, 18:20
 Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ առաջին եռյակը

ՀՅԴ ԳՄ անդամ Վահագն Մատինյանը ԿԸՀ  ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ՀՅԴ գրանցման հայտը:

Մատինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ ցանկը բաղկացած է 77 անդամից:

Ցուցակը գլխավորում է  ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը:

Երկրորդ համարն է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, իսկ  երրորդը` ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ Խաչատուր Ստեփանյանն է:

Մատինյանը նշեց, որ իրենք բոլոր թեկնածուներին էլ համարում են մրցակից:

Հարցին` երևանցին ՀՅԴ-ին ձայն կտա՞, նա արձագանքեց. «Այո, երևանցին Դաշնակցությանը ձայն կտա, մեր թեկնածուն մեծ հարգանք և սեր է վայելում: Մեր ավագանու անդամները բարձր պրոֆիոնալիզմով են օժտված»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՅԴ վարկանիշի վրա ինչպե՞ս կանդրադառնա Քոչարյանի դատավարական պրոցեսների մասին ՀՅԴ-ի հայտնած դիրքորոշումը:

 Ի պատասխան`  նա ասաց, որ Դաշնակցությունը երբեք չի խուսափել իր կարծիքը արտահայտելուց: «Ինչ ասել ենք, դա իրականություն է»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե մամուլը գրել է, որ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն քրեական գործով մեղադրյալ է եղել, նա ասաց. «Գաղտնիք չէ, որ 1994 թվականին ՀՅԴ-ն այդ օրվա իշխանության կողմից արգելվեց և շատ ՀՅԴ-ականներ, այդ թվում Միքայել Մանուկյանը շինծու գործերով ձերբակալվեցին»:

Մատինյանի նշեց, որ, եթե այդ գործը շինծու չլիներ` հետո նա ազատ չէր արձակվի:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ավագանու ընտրությունների կարգախոսն է` «Միասին` հանուն Երևանի»:

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica