close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Արագածոտնի մարզպետի մոտ

Քաղաքական

29 Օգոստոսի 2018, 16:45
 Աշխատանքային խորհրդակցություն՝ Արագածոտնի մարզպետի մոտ

         Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ օգոստոսի 29-ին: Քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարությունների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ:

     ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ առանձնակի ուշադրություն դարձվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպմանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանության կազմակերպմանն ու պայմանագրերի կնքմանը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ,,Դպրոցական տաք սնունդ,, ծրագրի ցանկում ընդգրկված դպրոցների բուֆետներում իրականացվող վերանորոգման աշխատանքներին առնչվող հարցերին: 

         Անդրադարձ եղավ նաեւ սուբվենցիաների տրամադրմանը եւ  համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին: Մարզպետը հանձնարարեց հստակ ներկայացնել կառավարության կողմից հաստատված այն  ծրագրերի պատկերը, որոնք իրականացվելու են համայնքներում:

         Ամփոփելով քննարկված հարցերը՝ Աշոտ Սիմոնյանն աշխատակազմի բոլոր  ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց առավել խստապահանջորեն եւ պատասխանատվությամբ մոտենալ  տրված հանձնարարականների կատարմանը,  չներկայացնել մոտավոր, ոչ լիարժեք տեղեկատվություն,  փաստարկներին մոտենալ բացառապես օրենքների պահանջների սկզբունքներից:

 

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica