close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտի հարցեր

Քաղաքական

29 Օգոստոսի 2018, 15:56
 Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության և ճանապարհների վերանորոգման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:

Վարչապետը նշել է, որ պետությունը պատասխանատու է ենթակառուցվածքների որակի և բնականոն աշխատանքի համար. «Այսօր, ցավոք, ենթակառուցվածքների որակի մակարդակով չենք գտնվում այն վիճակում, որում կցանկանայինք գտնվել, բայց նաև հասկանում ենք, որ պետք է հնարավորինս արագ և արդյունավետ ջանքեր գործադրենք՝ այդ վիճակում հայտնվելու համար: Մեզ համար շատ կարևոր է, որ ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերը էական որակական փոփոխություն ունենան՝ նախկինի համեմատ:

Շատ կարևոր է որակի վերահսկողությունը, տեխնիկական վերահսկողությունը, որպեսզի միջոցները, որոնք ծախսվում են, ծախսերը լինեն արդյունավետ այնքանով, որ այդ ճանապարհները ծառայեն բավարար չափով և ծառայեն այնքան, որքան նախատեսված է դրանց տեխնիկական կանոնակարգերով»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը կառավարության ղեկավարին զեկուցել է 2018թ. ՀՀ պետբյուջեով միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմանորոգման աշխատանքների մասին. նրա խոսքով՝ ոլորտի այս տարվա բյուջեն 6.4 մլրդ դրամ է, որով նախատեսված էր կառուցել 66 կմ ճանապարհ, բայց տնտեսման արդյունքում մինչև տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի, և ընթացիկ ծրագրերը կատարվելու են ողջ ծավալով:

Նախարարը վարչապետին զեկուցել է նաև, որ արդեն իսկ մեկնարկել են Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են մեծ թափով և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ: Ա.Հակոբյանի խոսքով՝ պետբյուջեով առաջացած խնայողությունների հաշվին նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքներ, ինչպես նաև սկսել հաջորդ տարվա շինաշխատանքների նախագծերի կազմման գործընթացը:

Զեկուցվել է նաև միջհամայնքային նշանակության և Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերականգնվող ճանապարհների շինաշխատանքների վերաբերյալ:

Վարչապետը, կարևորելով խնայված ռեսուրսների հաշվին մինչև 2018 թ. ավարտը նախատեսվածից ավելի շատ ճանապարհահատվածների նորոգումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել այդ շրջանակի ընդլայնման հնարավորությունները և լրացուցիչ միջոցներն ուղղել այնտեղ, որտեղ կան պատրաստի ճանապարհաշինական նախագծեր:

Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության ճանապարհային ցանցի պահպանմանը, սպասարկման մեխանիզմներին, որակական և տեխնիկական չափանիշների հստակեցմանը, մրցույթների պայմաններին, գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է որակական ու տեխնիկական հստակ բնութագրերի սահմանումը և հանձնարարել է պատասխանատուներին՝ համատեղ քննարկել ու ներկայացնել ընդհանուր լուծումներ:

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica