close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտ ներդնելը ավելի կսասանի խորհրդարանական վերահսկողության նկատմամբ վստահությունը. Գևորգ Դանիելյան

Հարցազրույց

29 Օգոստոսի 2018, 13:50
 Խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտ ներդնելը ավելի կսասանի խորհրդարանական վերահսկողության նկատմամբ վստահությունը. Գևորգ Դանիելյան

Կարծիքներ, տեսակետներ

Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, նոր մոտեցումները ինչ-որ առումով հասու են ոչ բոլորին կամ ոչ միանշանակ են ընկալվում շատերի կողմից: Այս մտահոգությունից ելնելով է, որ «Կարծիքներ, տեսակետներ» խորագրի ներքո արտահայտվելու հնարավորություն կընձեռվի ոչ միայն քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, անվանի մտավորականներին, այլև տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, ովքեր ազատորեն կարող են արտահայտել իրենց հայացքներն ու մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկները: Մեր առաջին զրուցակիցը Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն է:

 - Պարոն Դանիելյան, իբրև մասնագետ, խնդրում եմ, ներկայացրեք Ձեր գնահատականը Հայաստանում առաջիկայում հնարավոր սահմանադրական փոփոխությունների անցկացման և անցումային արդարադատության մարմինների ստեղծման գաղափարի վերաբերյալ:

 -   Խնդիրն առանձնանում է ոչ միայն զուտ օրենսդրական տեխնիկայի, այլև այդպիսի նախաձեռնության հիմնավորվածության ասպեկտներով: Օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից՝ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությունը ամրագրել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հնարավորություն՝ ինչպես հանրաքվեի միջոցով, այնպես էլ որոշ հոդվածների առնչությամբ՝ Ազգային ժողովի կողմից: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հիմնավորվածությանը, ապա այն թելադրված է բազում իրավաքաղաքական գործոններով, ընդ որում, առանցքային նշանակություն է տրվում ոչ միայն անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական, այլև համապատասխան իրավաքաղաքական   նախադրյալների առկայությանը:

Եթե խոսքը վերաբերում է Ազգային ժողովի արձակման նոր հիմք նախատեսելուն, կամ, այսպես կոչված՝ ինքնարձակմանը, ապա նպատակահարմար եմ համարում ընդգծել հետևյալը: Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ից մասից բխում է, որ խորհրդարանը մեծագույն ցանկության դեպքում անգամ, ըստ էության, օժտված չէ փոփոխություններ կատարելու իրավասությամբ այն հոդվածներում, որոնք վերաբերում են ինչպես իր, այնպես էլ իշխանության մյուս ճյուղերի առանցքային սահմանադրական մարմինների, առավել ևս դատարանների՝ կարգավիճակին, լիազորությունների դադարմանը կամ դադարեցմանը: Այս դիրքորոշման բացատրությունը պետք է փնտրել իշխանության ճյուղերի բաժանման և հավասարակշռման սկզբունքի, ինչպես նաև կառավարման խորհրդարանական ձևի  համատեքստում:

Ինչ վերաբերում է արդարադատություն իրականացնելու կամ այդպիսի իրավազորությամբ օժտված դատական ատյանների գործունեությունը որևէ կերպ ուղղորդելու կարգավիճակով օժտված նոր սահմանադրական մարմիններ ձևավորելու հարցին, ապա իրավասու պաշտոնյաներն արդեն իսկ հստակ ու ողջամիտ պարզաբանումներ են տվել, որ անցումային արդարադատության այդպիսի դրսևորումների կողմնակից չեն:

Այս փուլում առաջնայինը դատարանների նկատմամբ վստահության վերականգնումն է, ինչին կարելի է հասնել որոշակի ժամանակահատվածի համար մշտական հիմունքներով գործող միջազգային փորձագիտական կառույց ձևավորելու, ինչպես նաև արդիական խրթին հարցադրումներով՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիային կից 16-րդ արձանագրության հենքով խորհրդատվություն ստանալու համար ՄԻԵԴ դիմելու պրակտիկա կիրառելու միջոցով:

 -   Վերը նշված փոփոխությունները կարո՞ղ են լինել արդյունավետ ելք երկրում իշխանությունների կողմից առաջնային պլան մղված խնդիրների լուծման համար: Դա չի՞ խաթարի գործող սահմանադրական կարգի տրամաբանությունը:

 -   Խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտը բնորոշ չէ խորհրդարանական կառավարման ձևին: Դուք բոլորդ էլ հիշում եք, որ սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների փուլում և դրանից հետո ևս խորհրդարանական կառավարման ձևի սահմանադրական հիմնադրույթները քննադատության էին արժանանում հենց այն հիմքով, որ դրանք համահունչ չեն կառավարության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն սահմանելու խնդրին, իսկ ոմանք ընդհանրապես ժխտում էին այդպիսի վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը: Այս համատեքստում խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտ ներդնելը, կարծում եմ, էլ ավելի կսասանի խորհրդարանական վերահսկողության նկատմամբ վստահությունը:

Ինչ խոսք, կառավարման համակարգը բարելավման և առավել ճկուն ու գործնական դարձնելու հրամայականը նկատելի է, սակայն այդ համատեքստում կան առավել արդյունավետ եղանակներ: Մասնավորապես, գործող Սահմանադրությունը կառավարությանն օժտել է այնպիսի ընդգրկուն հարաբերությունների կարգավորման լիազորությամբ, որոնք նախկինում կարող էին կարգավորվել բացառապես օրենքով: Իսկ սա նշանակում է, որ կառավարությունը գործնականում պետք է հնարավորինս զերծ մնա այդպիսի հարաբերությունների կարգավորմանը նվիրված մեծաքանակ օրինագծեր մշակելու և դրանք անհարկի Ազգային ժողով ներկայացնելու գործելաոճից, քանի որ կա առավել գործուն և իրավաչափ լծակ՝ օպերատիվ կարգով ընդունել որոշումներ և լիարժեք իրականացնել գործադիր-կարգադրիչ իշխանություն: Իմ դիտարկումներով` դեռևս իրեն զգացնել է տալիս նախորդ Սահմանադրությամբ ձևավորված պրակտիկայի իներցիոն ազդեցությունը:

 - Մեր հասարակության մեջ, մի կողմից, կարծես միանշանակ է ընդունվում, որ պետք է արդարություն հաստատվի, պետք է կոռուպցիայի դեմ վճռական պայքար տարվի, պետք է բացահայտվեն նախկին հանցագործությունները, մյուս կողմից, արտահայտվում են մտահոգություններ, թե այս ամենը չի՞ վերածվելու քաղաքական հալածանքների: Բացի այդ, չի՞ խախտվում մարդու անմեղության կանխավարկածը, երբ հրապարակային հայտարարություններ են արվում` տալով միանշանակ մեղադրանքներ նրա հասցեին:

 - Այն, որ չի կարելի խախտել անմեղության կանխավարկածը, և պետք է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը, անգամ քննարկման նյութ չէ, այդ արգելքները Սահմանադրության և միջազգային իրավունքի սկզբունքների իմպերատիվ պահանջներն են և անխտիր վերաբերում են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց՝ անկախ դատավորների կարգավիճակի առնչությամբ լիազորությունների առկայությունից: ՄԻԵԴ-ի նախադեպային դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ բնույթի խախտումները անխուսափելիորեն գնահատվում են որպես կոնվենցիոն խախտումներ՝ դրանցից բխող անցանկալի հետևանքներով հանդերձ: Ձեռնպահ կմնայի քաղաքական հարթությամբ արված հայտարարությունների մեկնաբանությունից:

 -     Հայաստանին չի՞ սպառնում այլակարծության ճնշման և մեկ քաղաքական ուժի շրջանակներում իշխանության կենտրոնացման վտանգ:

  -    Ինձ, որպես քաղաքական զսպվածությամբ առաջնորդվող պաշտոնյայի, այդպիսի հարցադրումներ ուղղելն առնվազն հիմնավորված չէ: Կոնկրետ մեր տեսադաշտում մենք պահում ենք այն ասպեկտը, որ բոլոր այդ գործընթացները խիստ համահունչ լինեն իրավական պետության սկզբունքներին, մասնավորապես որևէ կերպ չխաթարվի դատական իշխանության անկախությունը: Բնականաբար, մեր տեսադաշտում է նաև դատավորների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս կարգապահական խախտումներից զերծ մնալու խնդիրը: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք չափազանց բարդ, բայց հեռանկարային մթնոլորտում, իսկ բարդությունը հաճախ պայմանավորված է նրանով, որ ոչ բոլորն են համարժեք ընկալում ներկա իրավիճակը, ոչ բոլորն են, կարծիք ու վերլուծություններ հրապարակելիս, պահպանում անձնական նկատառումներից վեր կանգնելու մշակույթը: Այո′, ներկայումս միանշանակ ձևավորվել է խիստ հրատապ խնդիրներին արմատական լուծում տալու իրական հնարավորություն, սակայն չպետք է դա ընկալել որպես զուտ անձնական խնդիրներն ամեն գնով լուծելու, դատաքննության փուլում դատախազի կարգավիճակին բնորոշ մեղադրանքներ հնչեցնելու հարմար առիթ և փորձել թյուրիմացության մեջ գցել հանրությանն ու իշխանություններին:

Հավելեմ, որ այս փուլում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ավարտվել և մեր պաշտոնական կայքում տեղադրվել է արդարադատության արդյունավետության հայեցակարգը, որի մշակման աշխատանքների համակարգումը հանձնարարվել էր ինձ: Մենք առանձնացրել ենք դատական իշխանության ոլորտում անխտիր բոլոր հիմնահարցերը` սկսած աննախադեպ ու վտանգավոր ծանրաբեռնվածությունից, կոռուպցիոն ռիսկերից, պետական բյուջեի միջոցների ակնհայտ անհիմն ծախսերից, ավարտված՝ քաղաքացիների համար մատչելի և դատական քաշքշուկներից ձերբազատված դատական համակարգ ներդնելու հրամայականից: Հայեցակարգում իրենց արտացոլումն են գտել գործող դատավորների, իրավագետների և միջազգային փորձագետների մոտեցումներն ու ուսումնասիրության արդյունքները:

Այդ հայեցակարգի մեկ օրինակը հանձնվել է նաև Վարչապետին, և հուսով ենք, որ արդյունքներով կապահովվի ցանկալի փոխհամագործակցություն:

Հարցազրույցը՝ Մարիամ Հովսեփյանի

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica