close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ՀՀԿ-ն այլ թեկնածուի էլ առաջադրեր վարչապետի պաշտոնում, իշխանափոխություն լինելու էր. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքական

29 Օգոստոսի 2018, 13:03
 Եթե ՀՀԿ-ն այլ թեկնածուի էլ առաջադրեր վարչապետի պաշտոնում, իշխանափոխություն լինելու էր. Վահրամ Բաղդասարյան

Ես չեմ մեկնաբանում ՀՀ նախկին նախագահների ասածները, բայց համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, որ հեղափոխության պատճառները սահմանադրական փոփոխություններն էին ու այն, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը պահելու փորձեր ձեռնարկեց՝ անցնելով վարչապետի աթոռին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` խորհրդարանական պետության խնդիրը քննարկվում էր դեռ շատ վաղուց, որը ժամանակին վաղաժամկետ էր համարվում, մինչդեռ այս փուլում պահը հասունացել էր։ Բաղդասարյանի կարծիքով` հեղափոխության գործընթացը ևս կապված չէր Սերժ Սարգսյանին թեկնածու առաջադրելու հետ:

 «Պառլամենտական մեծամասնությունը մենք էինք մեր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին ու մենք պետք է առաջադրեինք թեկնածու։ Հիմա էլ ես կասկած չունեմ, որ մեր երկրի անվտանգությունից ելնելով՝ մենք ճիշտ թեկնածու ենք ընտրել։ Ինչ վերաբերում է մեր՝ իշխանությունը պահելուն, ապա եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից Հանրապետականը պետք է թեկնածու առաջադրեր ու դա էլի պետք է լիներ մեր իշխանությունը։ Ինձ թվում է՝ ցանկացած թեկնածուի դեպքում իշխանափոխության այս գործընթացը, որը պատրաստվում էր, պետք է գնար»,- նշեց Բաղդասարյանը։

Հարցին էլ` արդյոք ՀՀԿ-ն պատրաստ է Քոչարյանի հետ համագործակցության, Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն երբեք ոչ մի ուժի հետ չի խուսափել համագործակցել։ «Երբ Ռոբերտ Քոչարյանն ինքը կներկայանա քաղաքական դաշտում, ապա դա քննարկման առարկա կդառնա», - հավելեց նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանը ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցարզույցում պատասխանելով հարցին` արդյո՞ք վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները, պատասխանել էր. «Իհարկե, վերլուծել եմ։ Ես կարծում եմ, որ նա (Սերժ Սարգսյան /խմբ./) ընդհանրապես չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացներ։ Այն ժամանակ հրապարակայնորեն քննադատել եմ այդ բարեփոխումները։ Եվ, իհարկե, նա չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր՝ անցնելով վարչապետի աթոռին»:

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica