close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+12°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարմազանովն ասաց, թե որն էր ՀՀԿ-ի սխալը

Քաղաքական

29 Օգոստոսի 2018, 12:43
 Շարմազանովն ասաց, թե որն էր ՀՀԿ-ի սխալը

Պարոն երկորդ նախագահի գնահատականները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցարզույցում:

Հիշեցնենք, որ Քոչարյանը ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցարզույցում պատասխանելով հարցին` արդյո՞ք վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները, պատասխանել էր. «Իհարկե, վերլուծել եմ։ Ես կարծում եմ, որ նա (Սերժ Սարգսյան /խմբ./) ընդհանրապես չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացներ։ Այն ժամանակ հրապարակայնորեն քննադատել եմ այդ բարեփոխումները։ Եվ, իհարկե, նա չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր՝ անցնելով վարչապետի աթոռին»։

«Ես կարող եմ վերահաստատել իմ և մեր կուսակցության կարծիքը. սահմանադրական բարեփոխումները, պառլամենտական համակարգին անցնելու անհրաժեշտությունը կար: Դա շատ դրական քայլ էր Հայաստանի ժողովրդավարության, ինչու չէ նաև ազգային անվտանագության ամրապնդման ուղղությամբ: Ժամանակը ցույց կտա, որ պառլամենտական համակարգն ամբողջությամբ բխում էր պետության անվտանգության և պետական շահի գերակայությունից: Ժամանակ է պետք, որպեսզի մենք դրանում ևս մեկ անգամ համոզվենք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման գնալուն՝ նա ասաց, որ այն կարծիքին չէ, թե Սահամանդրությունը փոխվել է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: «Սահամանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով: Սերժ Սարգսյանի առաջադրման պահով էլ եղել են տարբեր կարծիքներ. ես գտնում եմ, որ ապրիլի 18-ի դրությամբ Սերժ Սարգսյանի այստեղ ընտրվելը բխում էր Հայատսանի պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրականությամբ ՀՀԿ-ն ստացել էր ընտրություններում քաղաքական մեծամասնություն և ըստ պառլամենտական համակարգի և Սահամանդրության՝ մենք պետք է որոշեինք` ում էինք վստահում վարչապետի պաշտոնը: Մենք մեր թիմում ավելի պատրաստված, իմաստուն, մարտահրավերներին դիմակայելու, ազգային անվտանգությունը գիտակցելու և Արցախի շահը պաշտպանելու ավելի փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանը չունեինք, ուստի հարգանքով վերաբերվելով երկրորդ նախագահի կարծիքին, բնականաբար, չենք կիսում այդ դիրքորոշումը»,- հայտարարեց Շարմազանովը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս ամենով հանդերձ՝ չի նշանակում, որ շատ այլ հարցերի վերաբերյալ չեն կարող համագործակցել Քոչարյանի հետ: Շարմազանովը վստահեցրեց, որ իրենց սխալները ոչ թե եղել են ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրելու ժամանակ, այլ դրանից հետո: «Փաստն այն է , որ այսօրվա կառավարությունը չի իրականացնում քայլեր, որոնք բխում են Հայաստանի և Արցախի անվտանգությունից, գնալով Հայաստանի միջազգային հեղինակությունը վնասվում է»,- նշեց նա:

Հարցին, թե որն էր թիվ մեկ պատճառը հեղափոխության՝ Շարմազանովը նախ ասաց, որ հեղափոխություն չի եղել, եղել է իշխանափոխություն.«Պատճառն այն էր, որ մենք ընդունել էինք կրավորական կեցվածք, իսկ քաղաքական փոքրամասնությունն իր համախոհներով` ակտիվ փոքրամասնության կեցվածք: Շանտաժով Հայաստանում իշխանություն փոխվեց, Փաշինյանը դարձել է վարչապետ պատգամավորների նկատմամբ շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica