close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը

Իրավունք

29 Օգոստոսի 2018, 12:37
 Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը

Երեկ գիշեր Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած Արման Մկրտումյանը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մկրտումյանը ստացել է ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածք:

Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ Մկրտումյանի վերքերը մշակվել են և նա հրաժարվել է հոսպիտալացվել։ Մանուկյանը նշեց, որ միայն դատաբժշկի եզրակացությունից հետո կարելի է ասել Մկրտումյանի ստացած վնասվածի ծանրության աստիճանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։

Ըստ ոստիկանության տվյալների` հարձակում կատարած և վնասազերծված անձանցից մեկը Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն է:

Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Հ.Ռիժենկոն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica