close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն որևէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքներին. Ռուստամյան

Քաղաքական

28 Օգոստոսի 2018, 17:19
 ԱԺ-ն որևէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքներին. Ռուստամյան

Մենք պետք է շարունակենք մնալ այն հիմքի վրա, որ մեր երկրում գործում են օրենսդրական կարգավորումներ, Սահմանդրություն և դա որևէ ձևով շրջանցելն ուղղակի անընդունելի է, մեզ ամբողջ աշխարհը չի հասկանա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անրդադառնալով վարչապետի սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրությանը:

Ռուստամյանի խոսքով` Հայաստանը տարբեր միջազգային կառույցների հետ ձևավորել է օրենսդրական դաշտը և այդ օրենսդրական դաշտը մեկ օրում ոչնչացնել հնարավոր չէ: «Մենք հակասահմանադրական որևէ միջոցառման կամ ծրագրի չենք պատրաստվում մասնակից դառնալ»,- հայտարարեց նա:

Պատգամավորը հայտարարեց, որ վարչապետի կողմից հրապարակում հնչեցրած բոլոր գաղափարները քննարկման կարգ ու ձև ունեն: «Բայց դատարաններ կան, պետական մարմիններ կան, և մեկ օրում համարել, որ դրանք գոյություն չունեն, ճիշտ ճանապարհ չէ: Ես չեմ կարծում, որ վարչապետը դա նկատի ունի, քանի որ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լավատեսությունն, այդ առումով, ավելի մեծացել է: Մենք էլ պատրաստ ենք բոլոր քննարկումներին մասնակցել, մեր լուման բերել, հասկանանք` ինչ ենք ուզում անել և ինչի համար»,- հայտարարեց նա:  

Ռուստամյանը շեշտեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այսօր մեկ ճանապարհ ունեն` դա երկու անգամ վարչապետ չընտրելն է:  Նա նաև ասաց, որ չի կարծում` վարչապետի մտավախությունը տեղին է, թե խորհրդարանը կարող  է գաղտնի վարչապետ ընտրել: «Եթե նա ինչ-որ դավադրություններ է տեսնում, վարչապետի խոսքից դա կարելի էր նկատել, ես, ճիշտն ասած, դրա հիմքերը չեմ տեսնում: Առայժմ չի եղել նման դեպք, որ մի բան պայմանավորվենք ու չարվի: ԱԺ-ն իր այսօրվա կարգավիճակով որևէ կերպ չի խոչընդոտում  գործադիրի աշխատանքներին, այն օրենքները, որ պետք են, ընդունում է, անգամ անձեռնմխելիությունից զրկեց իր գործընկերոջը:  Չեմ պատկերացնում, թե այդ կասկածանքն ինչից է առաջացել, եթե կա այդպիսի կասկածանք, ճիշտ կլինի դրա մասին խոսենք, հասկանանք՝ դա իրակա՞ն է, թե՞ոչ»,- ասաց նա:

Պատգամավորն արձանագրեց, որ եթե այդ կասկածանքը փարատելու համար այդ ճանապարհն է ընտրվում, դա նորից պետք է ԱԺ միջոցով կատարվի: «Դրա համար 70 ձայն է պետք, էլի նույն  ԱԺ-ն պետք է անի, չէ՞: Եթե նախապես կա այն տպավորությունը, որ այստեղ ինչ-որ դավադրություններ կան, 70 ձայնի դեպքում չի աշխատո՞ւմ այդ դավադրությունը»,- նշեց նա:

Եթե ժողովուրդն է որոշում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, Ռուստամյանի խոսքով, ամբողջ աշխարհը ժողովրդի իշխանությունը հասկանում է մեկ ձևով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ: Նրա խոսքով՝ չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում: Նա նաև հավելեց, որ իրենք դեմ չեն հանրաքվեին, սակայն այդ դեպքում բոլոր հարցերը պետք է դրվեն հանրաքվեի և ոչ միայն այս մեկը:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica