close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենդետաներ` Հայաստանում. The Washington Times

Քաղաքական

28 Օգոստոսի 2018, 16:13
 Վենդետաներ` Հայաստանում. The Washington Times

Washington Times-ը սուր հոդված է հրապարակել ներհայաստանյան իրադարձությունների մասին: Հոդվածի հեղինակ Թոդ Վուդը նախ հիշեցրել է չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսի խոսքերը.  «Նախքան վրեժխնդրության գնալը փորեք երկու գերեզման»: Հոդվածագիրն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա նախանձախնդիր դատախազները պետք է հիշեն այս ճշմարտությունը:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Հայաստանի նորանշանակ վարչապետը, ով երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու քարոզարշավ է սկսել, քաղաքական ընդդիմությանը հետապնդելու և բանտարկելու հարցում կարծես օրինակ է վերցնում տարածում գտած «Երրորդ աշխարհ» համակարգչային խաղի անագե կաթսաների բռնապետերից։ Սա չի նպաստում Հայաստանի դատական ապագային, ձեռնտու չէ Կովկասում ռազմավարական տեղակայում ունեցող ժողովրդին:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվեց հուլիսի 26-ին Փաշինյանի և Հայաստանի հատուկ քննչական ծառայության կողմից կազմակերպված գործով։ 2008 թվականին սահմանադրական խախտումներ կատարելու մեղադրանքները քող են պարոն Փաշինյանի եւ պարոն Քոչարյանի միջեւ առկա խոր հակամարտության համար: Ես անձամբ չեմ կարող երաշխավոր լինել պարոն Քոչարյանի կամ անցյալում նրա վարքագծի համար, բայց դատական տեսանկյունից այս գործողությունները Հայաստանին կարծես կրկին մղում են դեպի անօրինականության շատ վտանգավոր ճանապարհը:

2008 թվականի մարտի 1-ի` ընտրություններին հետևած անկարգությունները եւ բախումները աստիճանաբար հանգեցրին այնպիսի իրավիճակների, որոնք սպառնում էին ազգի կյանքին, որոնք էլ պարոն Քոչարյանին մղեցին արտակարգ դրություն հայտարարելու քայլին: Այդ ընթացքում զոհվեց տասը մարդ , ավելի քան 200-ը վիրավորվեց, այդ թվում ` ոստիկանության աշխատակից: Արտակարգ դրությունը չեղարկվեց 20 օր անց:

Հստակ փաստ է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ունի բացառիկ իրավասություն` սահմանել նախագահի հրամանագրի սահմանադրականությունը: Պարոն Փաշինյանի քննիչը խախտել է օրինականության սկզբունքը, մինչդեռ նա միայն պարտավոր է իրականացնել գործողություններ օրենքի սահմաններում։ Հայաստանի խորհրդարանը միաձայն հայտարարել էր, որ հրամանագիրը բավարարել է օրինականության, անհրաժեշտության եւ համաչափության պահանջները: Արտակարգ միջոցառումների իրականացումը համապատասխանել է միջազգային իրավունքի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածին, ՄԱԿ-ի իրավապահ մարմինների աշխատակիցների վարքագծի կանոնագրին, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժի եւ հրազենի օգտագործման մասին ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներին և Փարիզի Մարդու իրավունքների հարցում նվազագույն ստանդարտների նորմերին՝ կիրառվող արտակարգ իրավիճակների շրջանակներում։

Երևանում Human Rights Watch- ի վերլուծաբան Անահիտ Չիլինգարյանն ասում է. «Քանի որ նոր կառավարությունը օրակարգ է հաստատում Երեւանում, ժամանակն է քննարկել նախնական կալանքի ավելորդ կիրառումը քաղաքականապես զգայուն գործերում, և դատախազներն ու դատավորները պետք է անմիջապես վերացնեն մինչդատական փուլում կալանքի կիրառումը: Նրանք նաեւ պետք է ապահովեն, որ մեղադրանքները հիմնված լինեն հիմնավոր ապացույցների վրա, այլ ոչ` չափազանցության, որպեսզի չլռեցնեն կամ հաշվահարդար չտեսնեն այն մարդկանց հետ, որոնց ուղերձների հետ իշխանությունները համաձայն չեն: Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման խնդիրը լուծելը դժվար կլինի, բայց շատ կարեւոր է վերականգնել հավատը Հայաստանի արդարադատության նկատմամբ»:

Լոնդոնում գտնվող Chatham House- ի ասոցացված անդամ Լորնես Բրոերսը նույնպես մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ կասկածներ ունի` արդյո՞ք Հայաստանի դատական համակարգը կկարողանա Քոչարյանի գործով ապահովել «հավաստի իրավական գործընթաց»:

«Խնդիրն այն է, որ Հայաստանի արդարադատության ոլորտը դժվար թե բարեփոխման ժամանակ ունենա, եւ վտանգն այն է, որ ամենաբարձր չափանիշներին չհամապատասխանելը կարող է գործընթացն ավելի շատ դարձնել «հաղթողի արդարադատություն», քան հասարակության, որը հաշտվում է իր անցյալի հետ... Լավ կլիներ, որ Փաշինյանը դասեր քաղեր հարեւան Վրաստանից, որտեղ «Միացյալ ազգայնական շարժում» եւ «Վրացական երազանք» կուսակցությունների վարչակազմերը քաղաքական բարեփոխումների իրենց լայն օրակարգերը հետևողականորեն փչացրեցին հակառակորդների եւ ընդդիմախոսների նկատմամբ կասկածելի արդարադատությամբ ...Եվ սա կարող է հետապնդել Փաշինյանին երկարաժամկետ հեռանկարում»։

Նախկին նախագահի կալանավորումը եւ հետապնդումը սառցաբեկորի միայն մի մասնիկն է: Հայաստանի նոր ղեկավարները փորձել և փորձում են չարաշահել կոռուպցիայի դեմ պայքարը՝ հին քաղաքական հաշիվներ մաքրելու և քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար։

Պարոն Փաշինյանը խոստացել է լինել ժամանակավոր առաջնորդ, սակայն «հարմարավետորեն» չկա ընտրական օրենք եւ ընտրությունների օր: Միեւնույն ժամանակ, պարոն Փաշինյանն ու նրա շրջապատը զբաղված են իշխանությունը զանգվածայնորեն ստանձնելու գործով, ինչի արդյունքում Հայաստանում ժողովրդավարության մնացորդները կարող են ոչնչացվել:

Եթե Հայաստանը լուրջ է վերաբերվում իր` դեպի Արևմուտք կողմնորոշված քաղաքականությանը, առաջին հերթին` եվրաինտեգրմանը, ապա պետք է պահպանի միջազգային իրավական եւ մարդու իրավունքների նորմերը, այդ թվում՝ հարգի Եվրոպայի խորհրդի` 2008 թվականի որոշումները, որոնք հաստատում են այդ թվականի ընտրությունների արդյունքները։

Թեեւ հասկանալի է, որ պարոն Փաշինյանը նոր է քաղաքականության մեջ, նա չպետք է հատի որոշ կարմիր գծեր, այդ թվում ` չներգրավվի վենդետայում և չոչնչացնի փխրուն ու թույլ օրինականությունը Հայաստանում։

Բոլորը գիտեն, որ պարոն Քոչարյանն իր իշխանության օրոք նմանատիպ մեղադրանքներ է առաջադրել պարոն Փաշինյանին: Նույն անօրինականությունների կատարումը վերջին հաշվով վնաս կհասցնի պարոն Փաշինյանին։

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica