close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք Քոչարյանին չենք աջակցել և չենք էլ պատրաստվում աջակցել. Ռուստամյան

Քաղաքական

28 Օգոստոսի 2018, 15:53
 Մենք Քոչարյանին չենք աջակցել և չենք էլ պատրաստվում աջակցել. Ռուստամյան

Մենք Ռոբերտ Քոչարյանին չենք աջակցել և չենք էլ պատրաստվում աջակցել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն անվերապահորեն սատարում երկրորդ նախագահին:

«Ընդհանրապես, կուռքեր չպետք է ստեղծի մեր ժողովուրդը: Դժբախտաբար, ես 88 թվականից այդ վիճակը տեսել եմ, նորից նույն սխալը չկրկնենք: Կուռքեր չկան, անվերապահ որևէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս: Մեր՝ անվերապահ պաշտպանությունն արժեհամակարգին է վերաբերում, միայն դրան»,- պարզաբանեց պատգամավորը:

ՀՅԴ-ական պատգամավորը շեշտեց, թե՝ իրենք ասում են՝ մի դատիր, որ չդատվես, բայց եթե դատում ես, պետք է դատես առանց ցասումի և կողմնակալության: «Սա է հանրահայտ ճշմարտությունը, եթե մի անգամ մենք մեր կրքերով, զգացմունքներով և անաչառ չլինելով դատեցինք, վաղը դա կդառնա նորմ և հետո դրա դեմ պետք է պայքարենք: Չի կարելի անարդարության դեմ ոչ արդար միջոցներով պայքարել՝ սա է մեր ասածը` կլինի Ռոբերտ Քոչարյանի, թե որևէ մեկ ուրիշի դեպքում»,- հայտարարեց նա:  

Ռուստամյանը նկատեց, որ անգամ մեղադրվողը իրավունքներ ունի: «Մենք այդ մակարդակին հասած ազգ ենք, մենք քարե դարում չենք ապրում, որ զգացմունքներով դատենք: Եթե դատարանը մեղավոր կճանաչի, թող ամենախիստ պատիժը տա, վերջանա հարցը, բայց պետք չէ դատարանից առաջ ընկնել: Այդպես կարելի է ցանկացածին դատել, և մենք կունենանք հասարակություն, ուր բոլորը բոլորի դեմ են լարվելու: Այդ մթնոլորտը ես, դժբախտաբար, տեսնում եմ, սա է ինձ մտահոգում»,- ասաց նա:

Հարցին էլ` կհամագործակցե՞ն Ռոբերտ Քոչարյանի հետ, Ռուստամյանն ասաց, որ իրենք համագործակցում են ցանկացած անձի հետ, ով կիսում է ՀՅԴ մոտեցումներն ու նպատակները: «Այդպես որ լիներ՝ մենք ՀՀՇ-ի հետ էլ չպետք է համագործակցեինք, ՀԱԿ-ի հետ քառյակ չպետք է կազմեինք, երբ ուղիղ մեզ հետ են խնդիր ունեցել: Մենք Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունել ենք մեր գերագույն մարմնում, և ինչ քարկոծում ասես՝ եղել է նաև այդ ժամանակ: Բայց մենք համարել ենք, որ ճիշտը դա է, որովհետև մենք մեր երկրում թշնամիներ չպետք է ունենանք»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ են Քոչարյանի կողմնակիցների մտահոգությունները, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ քաղբանտարկյալների մասով կան հինգ չափորոշիչներ, բայց դրանք չեն կիրառվել որևէ մեկի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի հստակ ասել՝ ով է քաղբանտարկյալ:

«Քաղաքական հետապնդումների մասին կարող է միայն խոսք գնալ այն ժամանակ, երբ կապացուցվի, որ այդ հինգ չափորոշիչներից մեկը խախտվել է: Մենք ասել ենք՝ այն մեղադրանքը, որը դրվել է, այդ մեղադրանքն, այո, կարող է այդպիսի տպավորություն առաջացնել: Եվ մենք արդեն տեսնում ենք, որ այն միանշանակ չի: Ավելի լավ է մարդուն ներկայացնես այնպիսի մեղադրանք, որի համար ունես հսկայական փաստեր, քան՝ մի բանում մեղադրես, որը դեռ պետք է ապացուցվի, հետո գտնենք՝ մեղավորն ով է: Մենք այսօր ունենք 10 զոհերի փաստը, և պետք է գտնել՝ ովքեր են մեղավորները՝ անաչառ կատարելով բոլոր բացահայտումները, իր ամբողջության մեջ: Իսկ երբ առաջադրում եք մեղադրանք, որը դեռ պետք է ապացուցվի, այդ դեպքում նա կարող է դրանով արդարանալ»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica