close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարաշահումների համար Արթիկի սոցիալական ծառայության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ

Իրավունք

28 Օգոստոսի 2018, 13:53
 Չարաշահումների համար Արթիկի սոցիալական ծառայության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ Արթիկի տարածաշրջանի մոտ երկու տասնյակ բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում իրենց սպասարկման գոտում գտնվող բնակավայրերի առանձին բնակիչներին սոցիալական անապահովության ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու գործողությունները կատարելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: 

ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ Շիրակի մարզպետարանի Արթիկի  սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ կայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում: Նրանցից մեկին առաջադրվել է մեղադրանք և  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց, նրանց գործողություններից տուժած շահառումների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկայումս քննվում է մարզում գործող Գյումրի 1, Գյումրի 2, Աշոցքի, Անիի և Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ, որոնցով պաշտոնատար անձ չհանդիսացող 6 հանրային ծառայող ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների որոշումներով նշված հանրային ծառայողներից 3-ի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Քրեական գործերով պազված՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 8.843.500 ՀՀ դրամ:  

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին 

 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica