close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե կարծում եք` Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում. Շարմազանով

Քաղաքական

28 Օգոստոսի 2018, 12:51
 Եթե կարծում եք` Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում. Շարմազանով

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ու պետական գործիչ է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նա լուրջ ասելիք և անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում, սա իմ մասնավոր կարծիքն է: Նա ունի և բարոյական, և քաղաքական, և իրավական իրավունք՝ քաղաքականությամբ զբաղվելու և կարծում եմ, որ նա կզբաղվի քաղաքականությամբ»,- ասաց նա:

Հարցին` Հանրապետականը կկոնսոլիդանա՞ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, նա ասաց, որ Հանրապետականը կոնսոլիդացած է իր գաղափարների, իր օրակարգի շուրջ:

«Ով այդ պայքարում կօժանդակի Հանրապետականին և կլինի ՀՀԿ-ի դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում նաև Քոչարյանի»,- հայտարարեց նա:

Հարցն էլ, թե Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է, որ եթե ձեռք չտաք հանգած հրաբուխներին, Շարմազանովը չթողեց ավարտել և արձագանքեց. «Եթե դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica