close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+11°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ պաշտոնը 3 տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը. ԱԳՆ ներկայացուցիչը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացի մասին

Քաղաքական

28 Օգոստոսի 2018, 12:23
 Այդ պաշտոնը 3 տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը. ԱԳՆ ներկայացուցիչը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր կայացած ճեպազրույցում պատասխանեց հարցին, թե ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը: Նրա խոսքով՝ այժմ  տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլն է:

«Խորհրդակցություններն ընթանում են ըստ գործող կանոնակարգերի կոնսենսուսային լուծումներ գտնելու, ինչպես նաև այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»,- ասաց Նաղդալյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչ՝ նա նշեց, որ 2015թ. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության 6 պետություններ կայացրել են որոշում, որ այդ պաշտոնը կզբաղեցնեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի. «Ըստ այդ կարգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 3 տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին: ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»:

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica