close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարոն վարչապետ, բալը թանկ է

Հարթակ

28 Օգոստոսի 2018, 11:44
 Պարոն վարչապետ, բալը թանկ է

Հանդիպե՞ց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահին, որպեսզի խոսի նրա հետ գնաճի մասին: Եթե հանդիպել էլ է, ապա թաքուն, քանի որ որեւէ հայկական լրատվամիջոց, այդ թվում՝ Հայկական ժամանակը, որն ասում են, շատ աղբյուրներ ունի գործող կառավարությունում, այդ հանդիպման մասին որեւէ տեղեկություն չեն տալիս:

Ավելին, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից վերջինը եղել է այն, որ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին: Դե եթե նույնիսկ վարչապետի պաշտոնական կայքը չի հայտնում՝ վարչապետ-ԿԲ նախագահ հանդիպման մասին, ուրեմն այդ հանդիպումը չի եղել, կամ էլ վարչապետի կայքում աշխատողներն ու նրա խորհրդականներն են քնած մնացել: Ի դեպ, խորհրդականների մասին. նրանք Փաշինյանին չե՞ն հայտնել, որ կոնկրետ գյուղմթերքի գնաճի թեման առաջինը ԿԲ նախագահի հետ չեն քննարկում: Այսինքն կան մի շարք պետական, կիսապետական գերատեսչություններ ու մարմիններ, որոնց հետ նախ պետք է խոսել:

Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը երեկ Գումի շուկայում իսկապես որոշել է հանդիպել ԿԲ նախագահին ու քննարկել նրա հետ գնաճը, բայց հիմա մեծ հույս ունի, որ Գումի առեւտրականներն ու այդ շուկայից օգտվողները, որոնք ոչ պակաս ՀՀ հպարտ քաղաքացիներ են, քան վարչապետի խորհրդականները, կմոռանան, որ Փաշինյանը նման խոստում է տվել՝ վստահ լինելով, որ մեր սիրելի վարչապետը ոչ մի դեպքում մեզ մենակ չի թողնի՝ սարսափելի գների դեմ, որոնց չափից ոչ միայն վարունգներն են սկսել թարս աճել, այլեւ նույնիսկ լոլիկները:

Բայց եթե նույնիսկ Փաշինյանի այս խոստումը մոռանանք, ապա չենք կարող մոռանալ նրա խորհրդականներին, որոնք փաստորեն սխալ են զեկուցել ՀՀ վարչապետին: Եթե ճիշտ զեկուցեին, ապա Փաշինյանը շուկայում չէր զարմանա, թե լոլիկն ինչու է այդքան թանկ ու ինչո՞ւ վարունգը մի տեղ այլ գին ունի, մյուս տեղում՝ բոլորվին այլ: Խորհրդականները պարտավոր էին 100 տոկոսով ճշտել գները, դրանց տատանումները, տարբերությունները, այդ մասին պատշաճ զեկուցեին վարչապետին, որն էլ շուկա կգնար, ոչ թե որպեսզի պարզի՝ այդպես է, թե ոչ, այլ որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ է այդպես ու եթե գնաճը հիմնավոր չէ՝ դեմն առնի:

Մինչդեռ Փաշինյանը երեկ Գումի շուկայում թողնում էր հասարակությունից կտրվածի տպավորություն, որն այնքան է հեռացել Նիկոլ-վարչապետ բղավող մարդկանցից, որ նույնիսկ չգիտի, թե նրանք քանի՞ դրամ են վճարում մեկ կիլոգրամ լոլիկ գնելու համար: Որպես կանոն նման բաներ ղեկավարների հետ լինում են, պարզապես դա տեղի է ունենում տարիների ընթացքում, երբ իշխանությունը մարդու համար դառնում է առավոտյան սուրճի պես մի բան. երբ չի լինում գլուխն սկսում է ուժեղ ցավել: Բայց մեր վարչապետն իշխանության ոչ միայն տարիների, այլեւ տարվա փորձ չունի, չնայած դրան՝ արդեն իսկ չգիտի, թե ի՞նչ արժեն լոլիկն ու վարունգը: Խորհրդականներն էլ չգտեն, եթե իմանային՝ անպայման կզեկուցեին, հո չե՞ն ուզում, որ Փաշինյանն անհարմար դրության մեջ հայտնվի: Ի դեպ, չեն ուզում չէ՞…

Ամեն դեպքում՝ հրաշալի է, որ Փաշինյանը վերջապես իմացավ գյուղմթերքի գները եւ այն, որ դրանք շատ բարձր են. շուտով նա վերջապես կօգտագործի իր կախարդական փայտիկը, որի առկայության մասին խոսում էր խորհրդարանում եւ մենք կսկսենք լոլիկով ձվածեղ ուտել, քանի դեռ վարչապետն այլ մթերքի գներն անձամբ չի ճշտել ու դրանք եւս չեն նվազել: Ինչո՞ւ անձամբ, դե որովհետեւ մեր վարչապետը խորհրդական չունի, ով էլ աշխատում է այդ պաշտոնում այդքան դուխ չունի, որ մտնի վարչապետի մոտ ու ասի՝ պարոն Փաշինյան, բալը թանկ է:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica