close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները

Իրավունք

27 Օգոստոսի 2018, 23:04
 Քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հերթապահ ավագ քննիչը։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ 1990թ. ծնված Արարատ Նիկողոսյանի դին հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի խցում, որտեղ նրա հետ միասին պահվել են ևս 8 այլ կալանավոր։

Դեպքի վայրի զննմանը մասնակից, Արարատ Նիկողոսյանի համախցակից կալանավորը հայտարարել է, որ Ա.Նիկողոսյանը գտնվել է խցի սանհանգույցում, որտեղից լսել է աղմուկ, ապա ձայն է տվել և չստանալով արձագանք՝ բացել է դուռը, որից հետո վերջինս անգիտակից վիճակում ընկել է խցի հատակին, փորձել են տալ արհեստական շնչառություն, միաժամանակ կանչել վարչակազմի աշխատակիցներին, որոնք շտապօգնություն են հրավիրել։

Որոշում է կայացվել Արարատ Նիկողոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։ Դիահերձման արդյունքներով որպես մահվան պատճառ է նշվել թույլ սրտային անբավարարությունը։

Մահվան պատճառի մասին առավել ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո։

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica