close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակցություններ են ընթանում Արմավիր-Երևան երթուղու բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ

Հասարակություն

27 Օգոստոսի 2018, 22:47
 Բանակցություններ են ընթանում Արմավիր-Երևան երթուղու բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ

Այսօր առավոտից գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները։ Պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ համարանիշներով փոխադրողների գործունեությունն է։

 
Այսօր գործադուլավորներին հանդիպել և առկա խնդիրները նրանց հետ քննարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով ներկա պահին բանակցություններ է վարում երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության հետ, որպեսզի նրանք վերսկսեն փոխադրումները։  
 
Խնդիրն այն է, որ անօրինական փոխադրումներ իրականացնողների գործունեությունը կարգավորող տեսչական մարմինը, որն այլևս նախարարության կազմում չէ, ներկայում վերակազմավորման փուլում է և չի կարող համապատասխան քայլեր իրականացնել ապօրինի ուղևորափոխադրողների նկատմամբ։
 
Այնուամենայնիվ, նախարարությունը կդիմի պատկան մարմիններին՝ վերջիններիս աջակցությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու և երթուղու բնականոն աշխատանքը վերականգնելու համար։
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica