close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զերծ մնալ ուրիշին մրոտելու հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքից. Արմեն Գրիգորյան

Բլոգեր

27 Օգոստոսի 2018, 16:07
 Զերծ մնալ ուրիշին մրոտելու հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքից. Արմեն Գրիգորյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ:
Նախ այս պահին համոզմունք ունեմ, որ ընտրությունները կանցնեն վստահության մթնոլորտում և ժողովուրդը կկատարի իր քաղաքացիական պարտքը կամ ավելի ճիշտ է ձևակերպել, որ կիրացնի իր ընտրական իրավունքը: Դրա համար կան և՛ պայմաններ, և՛ միջավայր, պատշաճ կազմակերպելու համար:

Մնում է քաղաքական կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները փորձեն հասունություն ցուցաբերել և նախընտրական քարոզչության շրջանում ու դրանից հետո, իրենց դրսևորեն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող ուժին հարիր, զերծ լինեն ցեխ նետելու ցածրամակարդակ մոտեցումներից և դրա փոխարեն իրենց ժամանակն ու ռեսուրսը օգտագործեն իրենց թեկնածուներին և ծրագրերի ներկայացման նպատակով:

Շատ եմ ուզում իսկապես տեսնել բարձր մակարդակի ընտրություններ, որը նոր որակ և մշակույթ կձևավորի մեր հասարակական, քաղաքական կյանքում: 
Ժամանակն է որ զերծ լինենք նաև ուրիշին մրոտելու հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքից
»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica