close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն օր տագնապի զգացում եմ ունենում, որ ինչ-որ բաներ չեմ հասցնում. Լիլիթ Մակունց

Մշակույթ

27 Օգոստոսի 2018, 14:32
 Ամեն օր տագնապի զգացում եմ ունենում, որ ինչ-որ բաներ չեմ հասցնում. Լիլիթ Մակունց

Միշտ, ամեն օր տագնապի զգացում եմ ունենում, որ ինչ-որ բաներ չեմ հասցնում. լրագրողների հետ զրույցում աշխատանքային 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝  ինքը և իր թիմը չնայած բավականաչափ ժամեր են հատկացնում աշխատանքին, բայց անընդհատ տագնապի զգացում ունի, որ ինչ-որ բաներ չի հասցնում: «Կան գործեր, որոնք ես կուզեի, որ ավարտված լինեին, բայց դեռ չենք հասցրել, մասնավորապես COAF-ի հետ համագործակցության վերջնականացումը: Ես պարբերաբար ինքնաքննադատությամբ եմ զբաղվում՝ փորձելով ասել, թե էլ ինչ կարելի է անել, որ հարցերին անդրադառնալ»,-ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ, բացի դրանից, նախարարի պաշտոնը ստանձնելով՝ իր համար գերակա խնդիր էր  չարաշահումները բացառելը: Կան համապատասխան գերատեսչություններ, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ: «Մամուլում շրջանառվող չարաշահման դեպքերի հետ կապված մենք դիմում ենք համապատասխան մարմիններին, սակայն եթե մենք ամեն օր զբաղվենք  չարաշահումների բացահայտմամբ, չենք հասցնի անել այն աշխատանքը, որոնք ուզում ենք անել և որոնք միտված են մշակույթի զարգացմանը: Սակայն սա չի նշանակում, որ այն, ինչին բախվում ենք, ընթացք չեն տալիս»,-ասաց նախարարը:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica